ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի փոխհամագործակցության շրջանակում մարտի 21-ին աշխատանքային այցով Արցախ է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՀՀ պաշտպանության նախարարը եղել է արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղում ծանոթացել է մարտի 19-ի դիվերսիայի մանրամասներին, զրուցել է հակառակորդին հետ շպրտելու գործողությանը մասնակցած զինծառայողների և հրամկազմի հետ:
Աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ՊԲ բարձրաստիճան հրամկազմի հետ քննարկել է արցախա-ադրբեջանական սահմանագոտու օպերատիվ իրավիճակը, հակառակորդի սադրանքների կանխարգելմանը և համարժեք հակահարված հասցնելուն առնչվող հարցեր:
Սեյրան Օհանյանը այցելել է նաև Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ և հանդիպել մարտի 19-ին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն գործողության արդյունքում վիրավորված զինծառայողներին ու նրանց ծնողներին, հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարություն