Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանը ուրախ է, որ Աստանայի հանդիպմանը Հայաստանին չեն հրավիրել

Մարտ 21,2015 16:33

Ըստ Թեւան Պողոսյանի՝ այդպես Հայաստանը ավելի հանգիստ կարող է դուրս գալ ԵՏՄ-ից

«Ժառանգություն» խմբակցության անդամ Թեւան Պողոսյանը մարտի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում անդրադարձավ մարտի 20-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսիայի նախագահների տեղի ունեցած հանդիպմանը, որին Հայաստանը չէր մասնակցել:

«Ես այն մարդն եմ, որը դեմ է քվեարկել ԵՏՄ-ին եւ բացատրել է, որ չի հավատում այդ ծրագրի վերջնական հաջողությանը, եւ հայտարարել է, որ ուշ թե շուտ Հայաստանը նորից վերադառնալու է եվրոպական ինտեգրման ուղուն: Ինչքան էլ, որ Հայաստանին չհրավիրեն ԵՏՄ տարբեր միջոցառումներին, ես դա ընդունելու եմ ներքին ուրախությամբ»,- ասաց նա:

Ըստ նրա՝ այդպես Հայաստանը ավելի հանգիստ կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից եւ հանգիստ իր ճանապարհը շարունակի. «Չեմ հավատում, որ ԵՏՄ-ն  կկայանա, ինչպես ցանկացած ինտեգրացիոն գործընթաց հետսովետական տարածքի վրա: Չեն հրավիրել, ես ավելի ուրախ եմ, թո՛ղ քիչ հրավիրեն, Հայաստանն էլ քիչ-քիչ այդ ծրագրից դուրս կգա եւ իր ուղղով գնա առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031