Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյան. «Հնարավոր է՝ Ադրբեջանը 2015 թվականի խորհուրդը «հարամելու» խնդիր ունի»

Մարտ 21,2015 15:50

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ ինչքան ապրիլի 24-ը մոտենա, իրավիճակն այնքան վատ է լինելու

«Առաջին տարին չէ, որ մեր բանակի երիտասարդները ապացուցում են, որ իրենք իսկապես արժանի են պրոֆեսիոնալ կոչմանը. իրենք իրենց ծառայությունը փայլուն են կատարում »,- մարտի 21-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ժառանգություն» խմբակցության ադամ Թեւան Պողոսյանը:

Ըստ նրա՝ 2014 թվականի ամռանը հայ 18-20 տարեկան զինվորները ապացուցեցին, որ իրենք ոչինչով չեն զիջում Թուրքիայում վերապատրաստում անցած ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին. «1994 թվականից մինչ այսօր հայկական բանակն ապացուցել է, որ ինքն իսկապես առաջին գծի տերն է: Շատ լավ կլիներ, որ ունենայինք, որ ունենայինք պրոֆեսիոնալ բանակ, բայց պրոֆեսիոնալ բանակի ձեւավորման ճանապարհը հնարավոր չէ մեկ օրում անցնել»:

Նա ներկաներին հիշեցրեց տարվա սկզբին պաշտպանության նախարար Սերյան Օհանյանի ելույթները, որ 2015 թվականը ծանր տարի է լինելու, թշնամին ակտիվանալու է. «Ինչքան դեպի ապրիլի 24-ը գնանք, ավելին է լինելու: Ադրբեջանը իր եղբայր Թուրքիային փորձում է ծառայություն մատուցել եւ այնպես իրավիճակ ստեղծել, որ միգուցե միջազգային հյուրերը Հայաստան չգան, մտածեն, որ տարածաշրջանը վատն է: Հնարավոր է՝ Ադրբեջանը 2015 թվականի խորհուրդը «հարամելու» խնդիր ունի»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ պարոն Պողոսյանն ասաց, որ այն նոր չէ. Անցած տարի Սերժ Սարգսյանը Արգենտինայում նման մի հայտարարություն է արել. «Այնտեղ Սերժ Սարգսյանը նշել էր, որ հայ ազգն է մտահոգ, իսկ այստեղ՝ հայ հասարակությունը: Դա ավելի հզոր հաղորդագրություն է իր մեջ պարունակում, քանի որ եթե Ռուսաստանի շահերից պետք է մտահոգվի, ինքը պետք է մտածի, թե ինչ են բոլոր հայերը մտածում, ոչ թե մեկ-երկու քաղաքական գործիչներ: Վստահ եմ՝ ներքին քննարկումների ընթացքում այս հարցերը շատ անգամ բարձրացվել են, Ռուսաստանը պետք է իր հետեւություններն անի՝ այս վարած քաղաքականության համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “… այնպես իրավիճակ ստեղծել, որ միգուցե միջազգային հյուրերը Հայաստան չգան, մտածեն, որ տարածաշրջանը վատն է:”

    1915 թվականի խորհուրդը մեզ, հայերիս է ուղղված: Եվ ինչ էլ, որ Ադրբեջանն անի միայն ուժեղացենլու է այն համոզմունքը, որ զենքը (ոչ միայն հրացան, այլև գրիչ ու բահ) ձեռքներիցս պետք է բաց չթողնենք: Իսկ ձեր ասած, որ տարածաշրջան, Հայաստան, տուրիստներ չեն գա, կվախենան, 1915 թվականի խորհուրդը հաստատ դա չի: նախ եթե պատերազմ է, ապա երկու երկներում: Եթե նման կարծիք ձևավորելուց վախենային, ապա շատ լավ գիտեն որ իրենք “օլիմպիադա” են անց կացնում, իրենց մոտ էլ “մարդ չի գնա”, ու ձեր պատկերացրած օլիմպիադայի խորհուրդն են “հարամում”:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031