Aravot.am-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտե է ներկայացել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը:
Հիշեցնենք, որ Սեդրակ Օսիպյանի նկատմամբ անցյալ տարվա հունիսի 3-ից հետախուզում էր հայտարարված:Մարտի 19-ին նրա խափանման միջոցը փոխվել է, դատախազի որոշմամբ ընտրվել է ստորագրություն չբացակայելու մասին:
Ս. Տռուզյանը հայտնեց նաեւ, որ հետախուզվողը հարցաքննվել է: Նրա պաշտպանությունն իրականացնելու է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը:
Դեպքը տեղի էր ունեցել անցյալ տարվա հունիսի լույս 2-ի գիշերը, երբ ըստ նախնական տեղեկատվության համաձայն, Ս.Օսիկյանը Նուբարաշենում տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի ընթացքում դանակահարել էր 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին : Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կարդացեք նաև
Ռ.Մ.