Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Սահմանամերձ գոտիներում վիճակը կարող է կայունանալ, եթե արտագաղթը կանգնի»

Մարտ 21,2015 13:49

Լեւոն Շիրինյանի խոսքերով՝ պետք է կայծակնային պատերազմի մեթոդը կիրառվի

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը մարտի 21-ին «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը փայլուն գնահատեց:

«Ես ուզում եմ նախագահի ասածին լրացնեմ, որ Կարսը 1920 թվականին հանձնվել է կարմիր բանակայինների շորեր հագած թուրքական զորքին, որը ոտքից-գլուխ զինված էր ռուսական զենքով, հագուստը, նաեւ սնունդը ռուսական էր: Այսինքն՝ երբ որ նախագահն ասում է՝ մեզ մոտ հասկանալի չէ, թե ինչպես կարող են ռուսական զենքով կրակել հայ զինվորի վրա, 1920 թվականին ռուսական զենքով զինված բանակ է շարժվել Հայաստանի վրա: Ուզում եմ հարցնեմ ռուսներին՝ ի՞նչ եք շահել 1920 թվականից հետո. Էլի ցնցումների մեջ եք, էլի տարածքի կորուստներ ունեք, հիշեցնեմ՝ դուք համաշխարհային արդարադատության առջեւ կանգնած ոճրագործին՝ թուրքին, փրկեցիք ռուս ժողովրդի սովի հաշվին»,- ասաց նա:

Անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը՝ պարոն Շիրինյանը նշեց, որ համարում է՝ այդ հայտարարությունը հայ պատմաբանները պետք է պատասխանեն. «Պատմաբանները ի՞նչ են հասկանում Էրդողանի՝ հնէաբանների մասին հայտարարությունից: Նրանք ցանկանում են զրկել մեզ մեր հայրենիքից: Ես ուզում եմ, որ հայ պատմաբանները պատասխանեն Էրդողանին՝ Ուրարտուն հայկական պետությո՞ւն է, թե՞՝ ոչ»:

Լեւոն Շիրինյանը խոսեց նաեւ սահմանային միջադեպերի մասին: Ըստ նրա՝ սահմանամերձ գոտում վիճակը կարող է կայունանալ, եթե արտագաղթը կանգնի: Նրա կարծիքով՝ հասարակությունը պետք է մտածի, թե ինչպես պետք է ներգաղթ կազմակերպի, սփյուռքի նախարարությունը պետք է դառնա ներգաղթի եւ հայրենադարձության նախարարությունը, եթե դա չկատարվի, ապա հայ ժողովուրդը ականատես է լինելու պատերազմական վիճակի կորի աճին. «Ինձ թվում է ղեկավարությունը պետք է մտածի կայծակնային պատերազմի տարրերի ուսումնասիրության եւ ներդրման մասին: Մենք պետք է հասկանանք՝ մենք բանակի համար թիկունք չունենք, մեր բանակը չի կարող նահանջել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031