ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝
ժամը 12:00-ի դրությամբ, Կապանի ճանապարհաշինական ընկերության
աշխատակիցները վերացրել են Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող
միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի ունեցած
քարաթափման հետևանքները:
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն