Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 23-ը ներառյալ

Մարտ 21,2015 12:01

Առաջիկա հինգ օրերին անկայուն եղանակը հանրապետությունում կշարունակվի։ Վաղը օրվա երկրորդ կեսից հանրապետությունում գործելու է հերթական ցիկլոնը եւ երկրի ողջ տարածքում կլինեն տեղումներ։ Այս տվյալներն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ներկայացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։

Ինչպես ներկայացրեց մասնագետը՝ լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով, նախալեռնային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով, իսկ հովտային շրջաններում՝ անձրեւի տեսքով։ Կլինեն ամպրոպներ։

«Տեղումները կշարունակվեն մինչեւ մարտի 23-ը ներառյալ, իսկ ցերեկը կդիտվի տեղումների դադար։ Մարտի 24-ին հանրապետությունը կրկին կգտնվի ցիկլոնի  ազդեցության տակ, եւ հանրապետության զգալի մասում տեղումները կշարունակվեն։ Մարտի 25-ին տեղումներ կլինեն միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում, իսկ 26-ին ողջ հանրապետության տարածքում կլինի առանց տեղումների եղանակ»,-տեղեկացրեց Գագիկ Սուրենյանը։

Վաղը հանրապետությունում ներթափանցելու են ցուրտ Արկտիկական օդային հոսանքներ. «Սակայն առաջիկա հինգ օրերին ցրտահարության վտանգ չկա»։

Վաղը Արարատյան դաշտավայրում օդի ջերմաստիճանը գիշերը կանխատեսվում է մեկ աստիճան տաքություն, իսկ ցերեկը մինչեւ 10-12 աստիճան, իսկ մարտի 26-ից, հարավարեւմտյան տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կբարձրանա հինգից յոթ աստիճանով՝ գիշերը 4-6 աստիճան տաքություն, ցերեկը մինչեւ 17 աստիճան տաքություն։

Ինչ վերաբերում է ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումներին՝ ապա ապրիլ ամսին տեղումները կլինեն նորմայից ավել. «Ամսվա առաջին տասնօրյակին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի լեռնային շրջաններում, պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ, գիշերը հնարավոր է ջերմաստիճանի անկում մինչեւ 7-10 աստիճան ցուրտ, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում, տաք օդային հոսանքների ներթափանցումից հետո, կդիտվի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 10-15 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում, Վայոց Ձորի հովտային գոտիներում եւ մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին գիշերը չի բացառվում ջերմաստիճանի անկում մինչեւ մեկ աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչեւ 26 աստիճան տաքություն։ Տավուշում ամսվա առաջին օրերին գիշերը սպասվում է մինչեւ 0-աստիճան տաքություն, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանի բարձրացում մինչեւ 25 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում ամսվա առաջին օրերին գիշերը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երկրորդ կեսին ցերեկը՝ 21-26 աստիճան»։

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ 2015 թվականի ձմեռը եղել է ամենատաք ձմեռը. «Մինչեւ մարտ ամիսը կար տեղումների պակաս, սակայն հիմա տեղումները նորմայից ավել են, լեռնային շրջաններում դրանք ձյան տեսքով են, ինչը նշանակում է, որ լավ է եւ որ ոռոգման ջրի խնդիր չի ․լինի»։

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031