Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօրվա ընդդիմությունը թույլ է. «Ազգ»

Մարտ 21,2015 11:47

Քանի որ Հայաստանում այս օրերին ըստ էության քաղաքական գործընթացներ եւ հետեւաբար` իրադարձություններ քիչ են կատարվում, կամ կատարվում են հասարակության աչքից ու ականջից հեռու, առաջարկում ենք մի մաքուր քաղաքական խաղ խաղալ: Դրա համար անհրաժեշտ է երկու բան` խաղալու ցանկություն եւ երեւակայության վառ արտահայտված զգացողություն: Եթե դուք երկուսն էլ ունեք, ուրեմն շարունակենք:

Բացի Արմավիր քաղաքի բնակիչներից, մյուսներս պատկերացնենք, որ ամրավիրցի ենք, եւ մեզ, ինչպես նաեւ թալինցիներին, սիսիանցիներին, ղուկասյանցիներին, իջեւանցիներին, սպիտակցիներին, հրազդանցիներին, սեւանցիներին, եղեգնաձորցիներին,արտաշատցիներին եւ իհարկե երեւանցիներին արդեն մի քանի տարի խոստանում են, թե «հեսա բան չի մնացել, մի քիչ էլ հուպ տանք եւ սրանք, այսինքն` ռեժիմը, կա՛մ ինքնակամ կգնա, կա՛մ արյունլվիկ կգնա, ինչը մենք չենք ցանկանում, բայց կարող ենք ստիպված անել»:

Օրերից մի օր էլ մեր հայրենի Արմավիր քաղաքում տեղի են ունենում քաղաքապետի ընտրություններ: Դե մենք էլ, որպես քաղաքակիրթ մարդ եւ պետության լիարժեք քաղաքացի,մտածում ենք, որ ահա, ընտրությունները միակ լեգիտիմ հնարավորությունն են. կգնանք, կընտրենք մեր ուզած ընդդիմադիր թեկնածուին եւ գոնե Արմավիրից «սրանց դուրս կշպրտենք»:

Ընտրության օրը գնում ենք տեղամաս եւ իմանում, որ թեկնածուն մեկն էՙ գործողը, հասկանալի է` ընդդիմության հետ ոչ մի կապ չունեցող «սրանցից մեկը»: Մեզ, սակայն, համոզում են, թե ոչինչ, դուք ընտրեք իրեն, միեւնույն էՙ միայն Արմավիրով բան դուրս չի գա, պետք է կենտրոնը քանդենք, Երեւանը գրավենք, որից հետո նոր միայն առանձին-առանձին եւ ինքնաբերաբար հաղթենք մարզերում, մի օր էլ Արմավիրի հերթը կգա: Մենք էլ, քանի որ քաղաքակիրթ մարդ եւ պետության լիարժեք քաղաքացի լինելուց բացի` ի դժբախտություն մեզ նաեւ միամիտ մարդ ենք, անում ենք այնպես, ինչպես ասում են: Այսինքն ընտրում ենք գործող քաղաքապետին, որը լրիվ լեգիտիմ քաղաքապետ է դառնում:

(Ի դեպ, շնորհավորում ենք պարոն Խլղաթյանին` երկուշաբթի օրը Արմավիրի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ):

Արդեն տանը մենք այդպես էլ չենք մտածում, կամ ուշ ենք գլխի ընկնում, որ փաստորեն, հաշվի առնելով, որ հայրենի ընդդիմության համար մարզերի քաղաքների պետերի ընտրությունը անտեսված բան է, նշանակում է, որ կա՛մ ընդդիմությունը այդ ընտրությունները չի կարեւորում, կա՛մ կարեւորում է, բայց բավարար ռեսուրս չունի, որպեսզի մասնակցի դրանց: Երկու պարագայում էլ նշանակում է, որ այսօրվա ընդդիմությունը թույլ է:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի  համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031