Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի 95 մեքենաները ապահովագրվել են Արա Բաբլոյանի որդու ընկերությունում. «Ժողովուրդ» 

Մարտ 21,2015 11:11
babloyan

ՀՀ ԱԺ աշխատակազմը այս տարվա սկզբին ապահովագրել է խորհրդարանի հաշվեկշռում գտնվող 95 ավտոմեքենաները՝ դրանց համար վճարելով 4 մլն 238 հազար 40 դրամ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ ապահովագրությունն իրականացվել է «Գարանտ Ասիստանս» ապահովագրական ընկերությունում:

Տեղեկացնենք, որ այս ընկերությունը պատկանում է ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Արա Բաբլոյանի ընտանիքին, ավելի կոնկրետ՝ նրա որդուն՝ Սերգեյ Բաբլոյանին: Թե ինչպես է ստացվել, որ հենց այս ընկերությունն է ԱԺ-ի ավտոմեքենաները ապահովագրել, դժվար չէ կռահել:

Ի վերջո, ԱԺ բազմազբաղ խոսնակ Գալուստ Սահակյանը Աժ աշխատակազմի ողջ դժվարությունները թողել է խնայողությունների ռեժիմով ապրող Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանին, որն էլ անձամբ է որոշում ում հետ ինչ փոխհարաբերություններ կառուցել: Չի բացառվում, որ «էկոնոմ ռեժիմի» սկզբունքներից է բխում «ծանոթի» մոտ ԱՊՊԱ անելը»:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031