ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է՝ մարտի 20-ին Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված եւ Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար:
Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:
Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Այսպես իսկապես այլևս չի՛ կարող: Սա ՄԻԱՆՇԱՆԱԿ մի բան է նշանակում. որ ՀՀ և ԼՂՀ բանակում ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ բաց/պրոբլեմ կա ու ՀՀ և ԼՂՀ բանակի ղեկավա՛ր կազմը իրավիճակը սահմանին այլևս ՉԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ: Փաստորեն ամեն 2 շաբաթը մեկ գալիս են, տարբեր 18-19 տարեկան ջահել հայ զինվորներ սպանում ու գնում: Ինձ բացարձակ չի՛ հետաքրքրում հակառակորդի զոհերը (կամ «զոհերը»):………………………………………… Նախ՝ ՀՀ և ԼՂՀ բանակները պայմանագրով de jure պիտի միավորվեն և ստեղծվի մե՛կ բանակ՝ մե՛կ ու ԼՐԻՎ ՆՈՐ ղեկավարությամբ: Երկրորդ՝ պիտի ամրապնդել սահմանները. ԿՐՃԱՏԵԼ անիմաստ գեներալների թիվը և ՊՆ աշխատակազմի թիվը, սահմանել սահմանների ամրապնդման ՀԱՏՈՒԿ ՀԱՐԿ՝ բոլոր մեծ բիզնեսներից: Եթե Ռուսաստանը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին, դու՛րս գալ ՀԱՊԿ-ից և տարեկան 500 մլն դոլար պահանջել՝ Գյումրիի ռուսական բազայի դիմաց: