ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝
ժամը 08:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանող
միջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի է ունեցել
քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:
Այս պահին Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են
քարաթափման հետևանքների վերացման, ճանապարհի մաքրման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն