Օրերս ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել հարկային ծառայության աշխատակիցներին կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալելու մասին: Բոլոր դեպքերում մեղադրանքի հիմքը նույն էր՝ «գործարար Ռ.Ա.»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշված գործարարը սնանկ ճանաչված «Տապինո» ՍՊԸ-ի սեփականատեր Ռուզաննա Աբրահամյանն է: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերջինս իր ցուցմունքներում հիշատակել է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ վերջինս է եղել Ռուզաննա Աբրահամյանի «տանիքը»:
Այս պատմության առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Միրզոյանը զայրացած վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Ռուզաննա Աբրահամյանի հասցեին՝ նշելով, թե նրա հետ ոչ մի կապ չունի: Մեր հարցին, թե խոսակցություններ կան, որ իբր Աբրահամյանն իրավապահներին հայտնել է, որ ՀՔԾ նախկին պետին կաշառք է տվել, Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց. «Փակե՛ք, լավ էլի, ղալաթ է արել, ես ասելու բան չունեմ»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: