Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները նեղսրտել են Զուրաբյանի կեցվածքից

Մարտ 21,2015 18:30

Մարտի 16-18-ը Երեւանում անցկացված «Եվրանեսթ» խորհրդարանական ժողովի նիստերին հայկական պատվիրակության փոխարինող կազմի ընդդիմադիր անդամներ՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չմասնակցեցին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Միքայել Մելքումյանն իր բացակայությունը բացատրեց նույն օրերին Հայաստանից դուրս մեկ այլ կարեւոր միջոցառմանը մասնակցությամբ՝ Բելգրադում Սեւծովյան տնտեսական համագործակցության համաժողովի նիստն էր ընթանում: Լեւոն Զուրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ նիստերին չի մասնակցել, քանի որ ոտքի համար բուժման կուրս էր անցնում, ասաց. «Ընդդիմությունն առողջանում է»:

Նաեւ հավելեց, որ «Եվրանեսթի» վեհաժողովում ՀԱԿ-ի մշտական անդամը, ով նաեւ քվեարկության իրավունք ունի՝ Հրանտ Բագրատյանը մասնակցել է նիստերին: Ուշագրավ է, որ պարոն Զուրաբյանը «Եվրանեսթի» պատվիրակների հրաժեշտի ընթրիքին մասնակցել է: Ընթրիքը տեղի է ունեցել նախկին քաղաքապետ Կարեն

Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Մեր տեղեկություններով՝ Լեւոն Զուրաբյանը բաժակը ձեռքին շրջել է եւ շատ ջերմորեն՝ տան տիրոջ իրավունքով շփվել եվրոպացիների հետ: Ընթրիքին ներկա ՀՀԿ-ական պատգամավորներից մեկն այնքան է նեղսրտել Զուրաբյանի պահվածքից, որ կուսակիցների մոտ բարձրաձայն դժգոհել է. «Իրան ընենց ա պահում, ոնց որ էս սեղանն ինքն ա գցել»:

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031