Հումորիստ-նմանակող Արմեն Ավետյանի ռեժիսուրայով «Ճանապարհ» ֆիլմի նկարահանումներն արդեն սկսված են: Երբ հետաքրքրվեցինք հովանավորներով եւ ֆիլմի բյուջեով, Արմեն Ավետյանն ասաց, որ ստեղծագործական կազմը չի նեղվում փոքր բյուջեից: Նաեւ ավելացրեց. «Աշխատում ենք պետական բյուջե կոչվածին շատ նեղություն չտալ, քանի որ տեսնում ենք, թե որքա՜ն խեղճուկրակ պաշտոնյաներ են սնվում դրանից: Մի խոսքով՝ նրանց հացին վայիս չենք ուզում լինել»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
20.03.2015