Երեկ Աստանայում կայացել է Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի գործընկեր Ռուաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետաձգված հանդիպումը, որի ընթացքում, ինչպես նախապես էր հայտարարվել, քննարկվել են ԵՏՄ-ին վերաբերող բազմաթիվ հարցեր: Առանց ԵՏՄ անդամ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի: Այդ բազմաթիվ հարցերից մեկը վերաբերել է նաև Հայաստանում մտահոգություններ առաջացրած միասնական արժույթի ստեղծման հեռանկարներին: Բայց, ի ուրախություն մեզ, Հայաստանի մասին մոռացել են նաև այդ հարցի քննարկման ժամանակ:
Մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե ժամանակն է, որպեսզի Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ձեռնամուխ լինեն արժութային միության ստեղծման մասին բանակցություններին: «Մենք գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամավարկային քաղաքականությունը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ խոսելու նաև հեռանկարում արժութային միության ձևավորման հնարավորության մասին»,- ասել է Պուտինը: Եվ կրկին՝ ոչ մի խոսք Հայաստանի մասին: Այն դեպքում, երբ միասնական արժութային միություն նախատեսվում էր ստեղծել ԵՏՄ-ի շրջանակներում՝ ոչ թե այսքան շուտ, այլ՝ առնվազն տասը տարի հետո:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև
Արդեն մի քանի անգամ մեր նախագահը ամենաբարձր մակարդակի հանդիպումներում ոչ պատշաճ կեցվածք է դրսևորել, որով կասկածի տակ է դրել իր մասնակցությամբ յուրաքանչյուր գործի լրջություն: Պետք է այս տեսակետից նայել մեր նախագահին չհրավիրելու փաստերը: Սերժ Սարգսյանը տարբեր հանդիպումներում թույլ է տալիս վրիպումներ, որոնք կասկածի տակ են դնում նրա մտավոր և հոգեկան լիարժեքությունը: Մեր քաղաքական գործիչները, լրագրողները պարզապես վախենում են այդ մասին ասել: Բայց, ասացեք խնդրեմ, այսօր աշխարհի որ երկրի նախագահն է մեկ պարզ ընդարձակ նախադասություն կարդալիս երեք անգամ նայում տեքստին: