Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունն արձագանքում է «Առավոտի» հրապարակմանը

Մարտ 21,2015 14:30

Քաղաքացի Հայկանուշ Մանուկյանն «Առավոտի» միջոցով դիմել էր
ՀՀ առողջապահության նախարարին: Երեկ մենք ստացել ենք նախարարության պատասխանը:

Եվս մեկ անգամ անդրադարձ կատարելով Ձեր նախկին բաց նամակում բարձրացված հարցերին, մասնավորապես` «Հրազդանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից մատյաններում գրառումներ կատարելու կամ չկատարելու հարցերին, տեղեկացնում եմ, որ բժշկական փաստաթղթերի (մեծահասակի, երեխայի հիվանդության, ծննդաբերության պատմագրեր եւ նորածնի վարման քարտ) լրացման ձեւը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված, համապատասխանաբար` 1, 2, 3 եւ 4 հավելվածներով:

«Առավոտ» օրաթերթի միջոցով ՀՀ առողջապահության նախարարին ուղղված «ճի՞շտ է, որ բժշկական փաստաթուղթը նաեւ իրավաբանական փաստաթուղթ է» Ձեր հարցադրման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ հարցումից պարզ չէ, թե ինչ նկատի ունեք իրավաբանական փաստաթուղթ ասելով, քանի որ ՀՀ օրենսդրությունը դեռեւս որեւէ սահմանում չի տվել իրավաբանական փաստաթղթի եւ դրա իրավական նշանակության վերաբերյալ:

Իսկ գործնականում` բժշկական փաստաթուղթը, օրինակ` առողջական վիճակի, կատարված բժշկական միջամտության, նշանակված դեղերի եւ նմանատիպ այլ տեղեկություններ պարունակող գրառումը, կարող է հանդիսանալ որեւէ փաստի հաստատում:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ բժշկական փաստաթղթեր են հանդիսանում ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի փետրվարի 14-ի թիվ 02-Ն եւ 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանի հավելվածներով հաստատված փաստաթղթերը:

Հետեւաբար` յուրաքանչյուր բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն պետք է յուրաքանչյուր հիվանդի հոսպիտալացման պահից սկսված՝ նրան տրամադրված յուրաքանչյուր բժշկական օգնության եւ սպասարկման տեսակի, ծավալի եւ այլնի մասին կատարի համապատասխան գրառում, համաձայն` ՀՀ առողջապահության նախարարի վերը նշված հրամանով հաստատված հավելվածների պահանջների:

Ինչ վերաբերում է Ձեր 11.02.2015 թվականի բաց նամակում բարձրացված հարցադրումներին, ապա տեղեկացնում եմ, որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ եւ օրենքներով: ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի թիվ 1300-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 1-ին կետի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը: Իսկ ՀՀ առողջապահության նախարարությունը օրենսդրությամբ վերապահված որեւէ իրավասություն չունի բժշկական փորձաքննություններ իրականացնելու, տվյալ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակով պայմանավորված` դրանց ձեւի, եղանակի եւ կազմակերպման ընտրության որոշման հարցերում:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով` բուժվող հիվանդին մահ պատճառելու պատճառները որոշելու հետ կապված հարցերը իրավական կարգավորման են ենթարկվում համապատասխանաբար ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, մասնավորապես, նշված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերին համապատասխան նշանակված համապատասխան փորձաքննության արդյունքում կազմված եզրակացությամբ:

ԱՐԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ ԱՆ աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

«Առավոտ»

20.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031