Լրահոս
Օրվա լրահոսը

Զարգացման պայմանը

Մարտ 21,2015 10:15

Չեմ պատկերացնում մարդու զարգացումը, առաջընթացը` առանց սեփական արածի նկատմամբ քննադատական վերաբերմունքի: Վերջերս Խորեն Աբրահամյանի մասին մի պատմություն լսեցի: Երիտասարդ տարիքում նա շռնդալից հաջողություն ունեցավ մեծ ժողովրդականություն վայելող «Առաջին սիրո երգը» ֆիլմում: Բայց որոշ ժամանակ անց նա հասկացավ` եթե շարունակի վայելել հաջողության պտուղները, եթե ինքն իրեն չասի, որ այն, ինչ մինչ այդ պահն արել է դերասանական խաղի առումով, մակերեսային էր եւ պարզունակ, ապա իսկական, ժամանակակից իմաստով դերասան չի դառնա: Եվ Խորեն Աբրահամյանը շարունակեց իր վրա աշխատել` հաղթահարելով իրեն հաջողություն բերած շտամպերը, կարծրատիպերը: Հիրավի, այստեղ մենք գործ ունենք տաղանդի եւ ինտելեկտի երջանիկ զուգորդման հետ: Քանի՜ դեպք գիտենք, երբ տաղանդավոր մարդիկ առաջ չէին գնացել` իրենք իրենց կրկնելով: Որովհետեւ ուղեղ չունեին:

Նույնն, իհարկե, վերաբերում է բոլորիս: Եթե ես հրճվում եմ 20 կամ 10 տարի իմ գրածների վրա, ուրեմն ինչ-որ բան իմ «մասնագիտական առաջխաղացման» մեջ սխալ է, պետք է վերանայել: Երբ քաղաքական գործիչն, ըստ էության, պնդում է, թե այն, ինչ նա ասում կամ անում էր, ենթադրենք, 20 տարվա ընթացքում, ճիշտ է՝ որոշ մանր-մունր «վրիպակներով» («դե մարդ ենք, ոչինչ, պատահում է»), այդ գործիչն այլեւս արդիական չէ, նա պատկանում է պատմությանը: Ժամանակի հետ ապրել նշանակում է հրապարակավ խոստովանել լուրջ, սկզբունքային, խոշոր սխալները:

Ազգը որպես հավաքականություն նույնպես ունի դրա կարիքը: Բայց այստեղ կա կարեւոր վերապահում: Եթե ես ձեռքերս խփում եմ ծնկներիս եւ ասում՝ «ախ, այդ ինչ են նրանք արել», դա սխալի հաղթահարում չէ, դա սովորական մեղադրանք է, որն, ամենայն հավանականությամբ, արտացոլում է իմ այսօրվա շահերը կամ վիրավորվածությունը: Այլ է, երբ ես ասում եմ՝ «այդ ինչ ենք մենք արել» կամ «ինչ ենք մենք անում»: Երրորդ դեմքը առաջին դեմքով փոխարինելով՝ ես փոխում եմ ինտոնացիան եւ ցույց եմ տալիս, որ իմ նպատակը ոչ թե ապացուցելն է, որ իմ «թայֆան» ճիշտ է, իսկ մյուս «թայֆաները»՝ սխալ, այլ իսկապես մեր անցած ուղին վերաիմաստավորելը:

Որեւէ բան կենցաղում, քաղաքական կյանքում կամ պատմության մեջ գնահատելիս մենք հաճախ առաջնորդվում ենք ոչ թե անկեղծ մտահոգություններով, այլ «աբիժնիկությամբ»: Բոլորս ինչ-որ մեկից «վառված» ենք՝ լինի դա անձ, մարդկանց խումբ կամ քաղաքական ուժ: Խնդիրը, սակայն, այն է, որ մենք այդ «վառվածությունը» չփայփայենք եւ կյանքին դրա պրիզմայով չնայենք: Եվ դարձյալ, որպեսզի ոչ մեկին չնեղացնեմ, սկսեմ ինձնից: Հայտնի է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ անում էր խոսքի, լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու համար: Այդ մանր, քինախնդիր կեցվածքն իսկապես դատապարտելի է, եւ պարզ է, որ դրանից պետք է նախեւառաջ տուժեինք մենք՝ լրագրողներս: Բայց բացարձակացնել այդ նեղվածությունը, պատեհ-անպատեհ առիթներով հիշել դրա մասին՝ նշանակում է կաշկանդել սեփական միտքը, ծանր բեռ վերցնել ուսերին: Ես պետք է ինքս ինձ ազատեմ այն նեղվածությունից եւ ներեմ նախկին նախագահին:

Չեխովն ասում էր, որ մենք պարտավոր ենք կաթիլ առ կաթիլ մեր միջից հանել ստրուկին: Ճիշտ էր ասում: Բայց դա վերաբերում է նաեւ նախանձին, ծույլիկին եւ «աբիժնիկին»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    <> Անշուշտ այսպես է: Բայց եթե մարդ հրճվում է իր 10 տարվա գրվածով, բայց առաջ է շարժվում պաշտոնական նվիրակարգի աստիճաններով, համաձայնեք, որ ևս մի օբյեկտիվ հանգամանք նրան հետ է պահում կատարելագործվելուց: Հատկապես եթե կողքին կան մարդիկ, ովքեր շարունակում են աշխատել իրենց մասնագիտական որակների վրա, բայց մնում են նույն դիրքում: Ո՞վ է ա՛յս դեպքում պատասխանատուն:

  2. Արսեն says:

    Ընդհանուր առումով լինելով ոչ վատ սկզբունք՝ կիրառելի է միայն այն դեպքում երբ գործողությունները՝ հանցագործություն չեն։ Ճիշտ է՝ հասարակական մթնոլորտի տեսակետից (ընդհանուր պատկեր, շատ խոշոր պլան)… և բնականաբար՝, միանգամայն ինքնաբերաբար ընկնում ենք՝ «սատանան դետալների մեջ է»՝ բուրժուա-դեմոկրատական ..)).. իմասնության վրա…
    Բավականին զվարճացրեց Ա. Աբրահամյանի «մեծահոգությունը», ով ներում էր «հանրապետության» երկրորդ «նախագահին» ..)))).. մի հարցնող լինի. «իսկ եթե «չներեք», ինչ եք անելու? ..)))..
    «Ներելը» թույլի իրավունքը չէ, ներելու համար պետք է «ներվողից» ավելի հզոր լինել (գոնե հավասար) և ավելի շատ հնարավորություններ ունենալ…
    Դուք ավելի հզոր եք քան Ռ. Քոչարյանը?..))).. Ւնչ-որ հավատս չի գալիս..)))..
    Թույլի դեպքում, դա կոչվում է՝ համակերպվել… Քանի որ ձեր համար բացել եք կեղծ կատեգորիա («աբիժնիկներ»), և որպեսզի ինքներդ չընկնեք ձեր թակարդը (հոմ Ա. Աբրահամյանը «աբիժնիկ» չի? Վայ չէ, չէ, չէ… Ինչ եք ասում? Ինքը «ներել» է..))))..) «ներում» եք..)))..
    Քոչարյանին ներում եք (ով փակել է թերթերը, կրիմինալը խցկել է երկիր, վերջում էլ 10 հոգի է գնդակահարել փողոցում), բայց չեք «ներում» ձեր համաքաղաքացիներին, որոնք կարմիր լույսի տակ չեն կանգնում…)))..
    Էդ որտեղ եք սովորել՝ հզորներին «ներել» իսկ թույլերին՝ չներել…, նախագահականում աշխատելու տարիներին? ..)))..
    Բա եղավ տղա ջան?..))).. Դու, որ մանկապարտեզն ես ավարտել?..)))..

    • Ընթերցող says:

      Ախր չես տեսնում է ինչա կատարվում: հարգելի խմբագիրը “չի ասում” է, ես ներում եմ, այսինքն միայն դա չի ասում: Նա ուղղակի քարոզում է, ես ներում եմ, եկեք իմ հետևից: Ով չի գա, նրա հմզը-պպզը, “աբիժնիկներ”: Սա իր սեփական անձի հետ կապ չունի, սա փորձ է առաջնորդելու ընթերցողների մի մասին (իր ասածի պես, որ “տաղանդաոր” են, բայց ուղեղ չունեն), որ ներեն, միասին, որովհետև ժամանակի հետ չեն քայլի այլապես, “պանիմայեշ”:

  3. Կարապետ says:

    Իսկ Ձեր գլխավոր խմբագրությամբ լրատվկան կայքի զարգացման պայնանն այն է, որ չհրապարակե՞ք զրպարտությունն ու կեղծիքը բացահայտող մեկնաբանություններ։ Ձեր կայքում հրապարակում եք հոդված, իսկ մեկնաբանությունները չեք հրապարակում 4-5 ժամ, մինչև հոդվածն այլևս կարդացող չլինի՞։
    Գրածս վերաբերվում է զորի բալայանի Արցախը ռուսաստանին միացնելու նամակը “միակ անվրեպ ճանապարհ” համարող վարդան դեւրիկյանից (https://www.yerkir.am/am/news/56686.htm) Ժիրայր Սեֆիլյանի մասին կարծիք հարցնելու հոդվածին (https://www.aravot.am/2015/03/20/552922/):
    Գուցե մամվելից էլ Պավլիկ Մանուկյանի մասի՞ն կարծիք հարցնեք։ մամվելը “գենեռալ” է վերջիվերջո, հո չի՞ ստի։

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հարգելի Կարապետ, որքան հասկանում եմ, Դուք էլ դժգոհություն ունեք, որ ինչ-որ բան չի հրապարակվել: Խնդրում եմ Ձեր մեկանաբանությունը գրել այստեղ:

      • Կարապետ says:

        Հարգլի պրն. Աբրահամյան
        Կայքում նյութը հրապարակվել է 17։21-ին, մեկնաբանությունը գրվել է ժամը 17:36-ին, իսկ հրապարակվել է 21:00-ից հետո, թե կոնկրետ երբ չեմ կարող ասել։ Դուք կարծում եմ գիտեք, թե այդ ընթացքում որքան նյութ է հրապարակվել և որ այդ հոդվածն արդեն տեսանլի չէր մեծամասնությանը։ Այս իսկ պատճառով 4 ժամ հետո հրապարակված մեկնաբանությունը կորցնում է իր իմաստը։ Իսկ երբ այդ հոդվածն իր մեջ պարունակում է վիրավորանք շատերի (վստահ եմ նաև Ձեր) կողմից հարգնք վայելող և որպես օրինակ ծառայող մարդու հասցեին մեկի կողմից, ով ունեցել է կասկածելի անցյած և ոչ պակաս կասկածելի ներկա, և նյութի տակ մեկնաբանություն գրել անհնար է դառնում, ապա էլ ի՞նչ իմաստ ունի այստեղ մեկաբանություն գրել։

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Այսինքն՝ մեկնաբանությունը հրապարակել են, բայց ուշացումո՞վ: Պարզ է, կասեմ, որ մոդերատերներն ավելի լինեն:

  4. Ընթերցող says:

    Աչքիս եսոր պարապ ժամանակ շատ ունեմ:

    “Քանի՜ դեպք գիտենք, երբ տաղանդավոր մարդիկ առաջ չէին գնացել` իրենք իրենց կրկնելով: Որովհետեւ ուղեղ չունեին:”

    огласите весь список пожалуйста:
    Իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ տաղանդաոր մարդկանց շրջապատն էլ պետք է համապաստախան լինի: եթե իրենք չեն գիտակցում ինչ որ բան, ընտանիք, ընկերներ կարող են հուշել: Ձեր ասած առաջ գնալ/չգնալու մեջ հսակայական դեր ունի մարդու շրջապատը: թե չե, շատ հաճախ, առաջ գնալու տաղանդաոր մարդուն ավելի շատ խանգարում է բնավորությունը, քան թե խելքի պակասը: բայց դե այս էմոցիոնալ քննարկումը գուցե և ավելորդ է, որվհետև հոդվածի սկզբում, որ գրել եք, ընդամենը հեռվից եք գալիս, բնականաբար, որ ներմուծեք “ով Քոչարյանին չների անուղեղ աբիժնիկա” թեզը: անցնենք առաջ:

    “Եթե ես հրճվում եմ 20 կամ 10 տարի իմ գրածների վրա, ուրեմն ինչ-որ բան իմ «մասնագիտական առաջխաղացման» մեջ սխալ է, … ” Իսկ ինչ է, դուք “հրճվում” եք երեկվա, կամ մեկ շաբավա հոդվածը կարդալիս: Գիտեք, ինքնասիրահարվածությունը, խելքի հետ կապ չունի, դա էլ բնավորության գիծ է, ու ժամանակի հետ դժվար թե փոխվի, ինչքան էլ որ մասնագիտորեն մարդ առաջ գնա: բերած արգումենտի հետ համաձայն չեմ:

    “Ես պետք է ինքս ինձ ազատեմ այն նեղվածությունից եւ ներեմ նախկին նախագահին:”
    Լավ, քանի անգամ մարդ նույն ծուղակը պետք ա ընկնի: Վ. Պետրոսյանը մի հատ լավ ներկայացում ուներ հավերի մասին: հիմա Լեվոն Պապին եկավ, ասեց ինձ ներեք: մարդիկ ներեցին, խաբվեցին, “չբարգավաճեցին”, բարգավաճեց ՀՀՇ-ն, նորից: Հիմա էլի ներեք:
    Գիտեք, որն է ձեր սխալը: այս անգամ դուք եք սխալ գործում պարոնայք ՀԱԿ/ՀՀՇ/Քոչարյանական քարոզիչներ: Գ. Ծառուկյանի օրինակը պետք է դաս լիներ, որ մարդիկ չեն ներում: էլ չեն ներում: ներելը “քաղաքկան կատեգորիա չէ”: տեսակ ուր հասցրիք մարդկանց: մեռսի:

    • Արսեն says:

      Այստեղ պետք է լիներ պատասխան, որը մեր խոսքի ազատության նվիրյալները չեն թողել, որ հայտնվի… Պատասխանում ոչ մի վիրավորանք, հայհոյանք և այլ մարդու իրավունքները ոտնահարող գործողությունների կոչեր չկար…
      Միայն ծաղր և քննադատություն էր Ա. Աբրահամյանի անձի և գործունեության վերաբերյալ..)))..
      Դու երբեք չես իմանա, ես ինչ էի մտածում քո վերջին ասածի մոտիվներով…))..

    • Արսեն says:

      Հետաքրքիր կլիներ նաև իմանալ, թե կոնկրետ որ մոդերատորն է իր վրա վերցրել «արդարադատության պատժող սրի» ֆունկցիան և ինչպես է հիմնավորում իր արածը։
      ( Չնայած կանոնների մեջ գրված է, որ մոդերատորները ոչինչ հիմնավորել՝ պարտավոր չեն ..))).., բայց ես ենթադրում եմ, որ որոշում ընդունողի գործողությունները, այնուամենայնիվ, ինչ-որ հիմնավորում ունեն..)))..)
      Որը կխնդրեի ներկայացնել…))..

  5. Ruben says:

    Ռազմական, քաղաքական «տաղանդավոր ստրատեգները» (նախագահները, վարչապետները, դատավորները եւ նրանց կատարածուները) առաջ են գնացել իրենք իրենց ու մեկը մյուսին կրկնելով (առաջ, առաջ մինչեւ վերջ):
    Դա ստրուկի թերզարգացած ուղեղի ախտանիշ է:

  6. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ընթարցողներ, խնդրում եմ եւս մեկ անգամ այստեղ գրեք ձեզ մեկնաբանությունները, որոնք ձեր կարծիքով չեն հրապարակվել; Հմարավոր է, լինի տեխնիկական խնդիր: Ես անձամբ կհետեւեմ, որ դրանք հրապարակվեն: Շնորհակալություն:

    • Արսեն says:

      Եղավ..)))…
      Եվ այսպես, այն ինչ «տեխնիկական պատճառներով (չակերտները կիսատ են, որովհետև՝ կիսահավատում եմ..))).. ) դուրս էր մնացել…

      Ես ընդհամենը հասկացա, որ ինքը չի կարող պատժել Քոչարյանին դրա համար՝ ներում է (մնացած սարուձորը՝ հեքիաթ էր, ինչպես ուզում ես՝ հիմնավորի), բայց ինքը կարող է պատժել արձան կոտրողներին, մեքենայում ծխող վարոդներին և մուտքերում միզողներին, դրա համար՝ պատժում է..)))..
      Կոչը՝ ում չեք կարող պատժել՝ ներեք, ում կարող եք՝ պատժեք..)))..
      Եթե ինչ որ պատժելի բան կա, բայց դու չես կաչողանում պատժել, չես էլ ներում՝ ուրեմն դու «աբիժնիկ» ես..))).. Ինքը «աբիժնիկ» չի, դրա համար ներում է, բոլոր նրանց՝ ում պատժել չի կարողանում..))..
      ՀԱՐՑ. Եթե կյանքի անիվը պտտվի այնպես, որ Ա. Աբրահմյանը Քոչարյանին պատժելու հնարավորություն ունենա, կպատժի թե չէ?
      ՊԱՏԱՍԽԱՆ. Կպատժի, էն էլ շատ դաժանորեն (քանի որ դա իր կյանքի սկզբունքն է՝ պատժել ում կարող ես, ներել ում չես կարող պատժել..))..)։
      ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Ա. Աբրահամյանը «աբիժնիկի» ամենասարսափելի տեսակն է, աստված չանի, ձեռքը իշխանություն ընկնի…
      ԽՈՐՀՈՒՐԴ Ռ. Քոչարյանին (և ընդհանրապես Ա. Աբրահամյանի հետ անցյալում և ներկայում շփված կամ շփվող մարդկանց) Ա. Աբրահամյանին կարող եք անել ինչ ուզում եք, պայմանով՝ որ նա ձեզ պատժելու հնարավորություն չունենա, այդ դեպքում ձեր «ներումը» երաշխավորված է։ Բայց, աստված չանի, թուլանաք, և մտնեք այն մարդկանց շարքը, ում Ա. Աբրահամյանը կարող է պատժել… կորած եք..)))..

  7. Արսեն says:

    Հետաքրքիր է, որ կանոններում գրված չէ, որ մոդերատորները պարտավոր չեն հիմնավորել իրենց գործողությունները … Սովորաբար այլ տեղերում դա գրված է լինում..))..
    Ենթադրում է դա, որ «Առավոտի» մոդերատորները պարտավոր են հիմնավորել իրենց գործողությունները?
    (Ավանսով եմ հարցնում… ապագայի համար…))..)։

  8. Հ.Շ. says:

    Այո, իր այս յօդուածում եւս, Յարգելի Խմբագրի պատգամը ինքնին ճիշտ է, իմաստուն եւ կառուցողական՝ ներազգային գետնի վրայ, որպէսզի կարողանանք դէպի առաջ երթալ, հարկաւոր է ոեւէ մի անձ տեւապէս եւ յաւերժապէս չդատել իր հեռաւոր անցեալի սխալների հիման վրայ:

    Շատ բարի:

    Սակայն այդպէս կարելի է անել միայն եթէ խնդրոյ առարկայ սխալները մնան ու պատկանին միայն անցեալում, եւ անոնք տեւաբար չկրկնուեն, չթարմանան, անմիջական ներկայում չայժմէականանան, նոյն անձին կողմէ, դիտմամբ եւ գիտակցաբար:

    Ես ել այստեղ խօսում եմ անշուշտ Լեւոն Տէր-Պետրոսյանի մասին…

    Եւ ակնարկում եմ մի յստակ եւ մասնայատուկ իրականութեան՝ Հարիւրամեակի սեմին, երբ աշխարհի տարածքին համայն հայութեան առաւելագոյն մեծամասնութիւնը, գրեթէ ամբողջութիւնը իսկ, միացած եւ միասնացած է Ցեղասպանութեան վերաբերող ազգային իւրայատուկ – եւ ափսոս, բացառիկ – միասնութեան եւ միասնականութեան ոգիով, ահա որ ան՝ բազմաթիւ առիթներով եւ այլազան ցայտուն կերպերով, հակադրվում է, հակասում է, ծաղրում է , վիրաւորում է, ուղղակի այդ նիւթի կապակցութեամբ իր սովորական հանկերգով:

    Այսպէսով, ան անգամ մը եւս վերահաստատում է, կրկնում ու այժմէականացնում է առաջին օրից իր ամէնահիմնական թերութիւնը՝ իր ապազգային հակումները, հիմնուած՝ ինքնզինք աշխարհում մնացեալ բոլորից աւելի խելացի, աւելի յստակապես եւ աւելի բանիմաց կարծելու հիւանդագին հաւակնութեան վրայ:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    ..

  9. Լավատես says:

    Զարգացման միակ խոչընդոտն իհարկե մեր հանցավոր թերություններն են՝ ուզում ենք ծխելը թարգել կամ նիհարել՝ կամքի ուժ չունենք, ուզում ենք իշխանությունը փոխել՝ պլոճիկ չունենք։ Երբ հաղթահարենք մենք մեր անձնական ախմախությունները, հեշտ կլինի ազգովին միավորվել ու հաղթահարել արդեն ազգային ախմախությունները, մասնավորապես՝ Ցեղասպանությունը մեր ներքին ցավն ու դատն է եւ դրա լուծումն էլ մեր ձեռքերում է եւ ամենամեծ ախմախությունը ուրիշ ազգերին մեր ազգային դատին խառնելն է։

    • Արսեն says:

      Պատճառը այն է, որ մարդիկ սխալ են մեկնաբանում Աստվաճաշնչի «մի երեսիդ խփել են մյուսը դեմ տուր» պատգամը..))).. մեկնաբանում են, որպես մի թշիդ խփել են, մյուսը դեմ տուր, որ մյուսին էլ խփեն..)))..
      Մինչդեռը «երեսը» դա քո հատկությունների այն ամբողջականությունն է, որը թույլ է տվել, որ քեզ խփեն…
      «Մյուսը դեմ տուր»՝ նշանակում է փոխիր քեզ, նախորդ եսեսի մասին, որը թույլ տվեց, որ քեզ խփեն՝ մոռացիր… դրսևորիր այնպիսի հատկություններ և որակներ («երեսդ փոխիր»), որ խփողի մտքով էլ չանցնի, որ քեզ կարելի է նորից խփել…

      • Լավատես says:

        Եթե Աստվածաշնչի բոլոր պատգամները նման մեկնաբանություններ ունենային, շատ ցանկալի ու հրապուրիչ կրոն կլիներ։

  10. Hayk says:

    Պ. Աբրահամյան,շատ լավ թեմա եք քննարկում,բայց ցավով պետք է նշեմ, որ «Առավոտ»-ը ոչ միայն չի զարգացել այս տարիների ընթացքում, այլ շատ մեծ հետընթաց է ունեցել: Խնդրում եմ ներեք, բայց թերթը միայն բամբասանքով ու քարոզչությամբ է զբաղված: Եվ դա շատ տեսանելի է: Իսկ երբ կարդում ենք նաև մեր մյուս լրատվամիջոցները, ստացվում է, որ համարյա բոլորդ գրում եք “по методичке”: Մոդերատորի մասին շատ եմ գրել, բայց ինձ թվում է, որ նա մեղավոր չէ, նրան էլ է հսկում նույն методичка-н : Փառք Աստծո, մնացել են մի 2-3 թերթ, որոնց կարդում ենք հաճույքով: Իսկ չզարգանալու պատճառը, կարծում եմ երկուսս էլ գիտենք: Հետո էլ շատ նեղվում եք, որ ռուսական մամուլն ենք կարդում կամ լսում:

    • Atshak says:

      Հայկ: էդ 2-3 թերթի անուն ասա, մենք էլ կարդանք: Ընդանուր հայկական մամուլի պեսիմիզմի, ողբ ու կոծի, էժանագին պրոպագանդայի ու ընդանրապես բիսետկի մակարդակի խոսակցություններից դուրս, իրա՞վ ինչ որ մի պոզիտիվ- դրական, իմաստալից թերթ-մամուլ կա Հայաստանում:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031