Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Ադրբեջանը ընկել է իր իսկ ղեկավարության ստեղծած հակահայկական ծուղակի մեջ»

Մարտ 20,2015 23:23

Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից  հարձակումները արդյունք են Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական եւ հակահայկական քաղաքականության

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մարտի 20-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ նիստի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Բրյուսել  կատարած այցի արդյունքները:

«Սերժ Սարգսյանը ունեցել է երկու հանդիպում, կարելի է ասել, որ հանդիպումները եղել են արդյունավետ: Հայաստան-Եվրամիություն քաղաքային խորությունը եւ կարեւորությունը ընկալվում է ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բրյուսելում: Կողմերն ունեն հստակ տեսլական, որ մենք պետք է զարգացնենք մեր քաղաքային խորությունը եվրոպական կառույցների հետ»,- ասաց նա:

Էդուարդ Շարմազանովն նշեց, որ նիստի ընթացքում քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եվրոպական կառույցների դատապարտող գնահատականները. «Վերջին մի քանի օրվա ընթացքում չոր եվրոպական կառույց խստորեն դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Չորսը կառույցներից հնչող գնահատականները կարող են հստակ ամրագրել, որ եվրոպական քաղաքակրթությունը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այսինքն՝ Եվրոպան կոչ է անում Թուրքիային ճանաչելու այն»:

Շարմազանովն ասաց, որ ԳՄ նիստի ընթացքու անդրադարձ է եղել  նաեւ վերջին շաբաթվա ընթացքում 26 համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին. «Հաղթողների 70 տոկոսից ավելին հավաքել են ՀՀԿ անդամները, սա նշանակում է, որ ՀՀԿ-ն համայնքներում շարունակում է վստահություն ունենալ մեր հասարակության մոտ»:

Նա հավելեց, որ նիստի ընթացքում ՀՀԿ անդամները անդրադարձել են սահմանային իրավիճակին. «Անթույլատրելի ենք համարում Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ  ցանկացած անկայունացման փորձ: Ադրբեջանի կողմից նման հարձակումները արդյունք են Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական եւ հակահայկական քաղաքականության: Մեզ այլ բան չի մնում, քան պատասխան տալ, ինչն էլ մեր տղաները լավագույնս կատարեցին: Ադրբեջանը շարունակում է իր քաղաքականությունը եւ նրանց նախագահի արված հայտարարությունը ցույց է տալիս, որ պետությունը ընկել է իր իսկ ղեկավարության ստեղծած հակահայկական ծուղակի մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Հասարակությունը առնվազը պետք է հոգեկան հիվանդներից բաղկացած լինի, որ թեկուզ 1 տոկոս վստահի ՀՀԿ-ին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031