Անիի մայր տաճարի հարեւանությամբ գտնվող երկու հայ հոգեւորականների տապանաքարեր ջարդել են, քարուքանդ արել:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի պատմելով, այդ տապանաքարերը հայտնաբերվել էին մի քանի տարի առաջ Անիի տաճարի հարեւանությամբ իրականացվող պեղումների ժամանակ. «Հայտնաբերվել էր մատուռների շարք, տապանատներ էին, դրանցից մեկի ներսում երկու տապանաքար կար՝ մեկը Ռուբեն քահանայի հիշատակին էր, մյուսը չեմ մտաբերում՝ ում, էլի հոգեւորական էր: Անին թանգարանի կարգավիճակում է, եւ փաստորեն հայտնաբերելուց հետո, երբ այցելեցինք՝ տեսանք, որ նոր բացված տապանաքարերը ջարդուփշուր էին արվել, քանդել, հանգուցյալի ոսկորները նույնիսկ հանել էին»:
Նրա խոսքով, թուրքերը չեն համարձակվել կպնել միայն երկու հնավայրի՝ Ախթամարին ու Անիին. «Սրանք աշխարհահռչակ հնավայրեր են, դրա համար նախկին տասնամյակների ընթացքում չեն համարձակվել քանդել, իհարկե, Անիում կորուստներ կան, բայց լայն հաշվով չեն համարձակվել վարվել այնպես, ինչպես վարվել են հարյուրավոր հուշարձանների հետ: Օրինակ Հոռոմոս, Կծկոնք վանքերի հետ, որոնք պայթեցվել: Աշխարհն է ճանաչում Ախթամարն ու Անին, չեն կարող հաշվեհարդար տեսնել մի հուշարձանի հետ, որի մասին աշխարհը գիտի»:
Հուշարձանագետի խոսքով, հիմա թուրքերը չեն կարողանում ազատ քանդել հայկական հուշարձանները, ինչպես անում էին չեն 1950-60-ականներին. «1990-ականների կեսերից գործի են անցել մասնակի կամ ամբողջական վերականգնում են տարբեր հուշարձաններ Անի քաղաքի տարածքում: Բայց ինչպե՞ս են վերականգնում: Օրինակ Անիի պարիսպների վրայի զինանշանից սկսեցին, խաչը անհետացավ, զինանշանից միայն հովազն է մնացել, այսինքն, գիտական վերականգնում չի կատարվել: Լուսանկարներ էլ կային արխիվային, այնպես որ միտումնավոր են հայոց հետքերը ջնջում՝ խաչերը հեռացնելով: Նույնկերպ էլ աղավաղեցին Տիգրան Հոնենցի եկեղեցին. Վեղարի թեքությունը բերեցին մի տեղ ու մինչեւ վերջ չամբողջացրին, թեք ծածկով ավարտեցին, պարզ է՝ ինչու այդպես արեցին, որովհետեւ, եթե մինչեւ վերջ տանեին, խնձորակը դնեին, վրան էլ խաչը պետք է դրվեր: Ակնհայտ է՝ խույս տվեցին խաչի տեղադրումից»:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ամենավտանգված հուշարձանը Մրենի վանքն է, որի հարավային ճակատը ամբողջությամբ քանդվեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հուշարձանագետի խոսքով, հիմա թուրքերը չեն կարողանում ազատ քանդել հայկական հուշարձանները, ինչպես անում էին չեն 1950-60-ականներին. «1990-ականների կեսերից գործի են անցել մասնակի կամ ամբողջական վերականգնում են տարբեր հուշարձաններ Անի քաղաքի տարածքում:
Այս ի՞նչ փնթի նախադասություն է…