Մարտի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան – ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին՝ համանախագահ Սաջաթ Քարիմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի Ազգային ժողովի և Եվրոպական խորհրդարանի միջև առկա ակտիվ համագործակցությունն իր ուրույն տեղն ունի ՀՀ – ԵՄ հարաբերություններում: «Այս շաբաթը Հայաստանում հագեցած էր եվրոպական օրակարգով՝ թե՛ գործադիր իշխանության, թե՛ օրենսդիր մարմինների ձևաչափով, և դա վկայում է Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակի մասին»։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին ՀՀ – ԵՄ հարաբերությունների ապագա իրավական հիմքի շուրջ:
Նախարար Նալբանդյանը կարևորեց 2014թ. հունվարից ուժի մեջ մտած ԵՄ հետ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերը, որոնց հաջող իրականացումը ճանապարհ է հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացում։
Կարդացեք նաև
Հյուրերի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց տարածաշրջանային խնդիրների և դրանց կարգավորման ուղիների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։
ՀՀ ԱԳՆ