Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու մասնակից՝ մեկական ոսկի եւ արծաթ

Մարտ 20,2015 19:23

Մարտի 7-ից 18-ը Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում տեղի ունեցավ Մուայթայի աշխարհի 12-րդ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հայաստանի պրոֆեսիոնալ Մուայթայի ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանի գլխավորած հավաքականով:

Մեր հավաքականի կազմում Բանգկոկ էր մեկնել 2 մարզիկ՝ արցախցի Դավիթ Հայրապետյանն ու Արմեն Գրիգորյանը:

Հայաստան վերադառնալով հայկական պատվիրակությունը հանդիպեց լրագրողներին ու ամփոփեցին առաջնությունը:

«Աշխարհի 12-րդ առաջնությանը մասնակցում էր ավելին քան 300 մարզիկ աշխարհի 90 երկրից:

Մենք ներկայացել էինք ընդամենը 2 մարզիկով ու բնականաբար շատ գոհ ենք նրանց մասնակցությունից, քանի որ մեր տղաները նվաճեցին 1 ոսկե և 1 արծաթե  մեդալ:

Որպես համեմատություն՝ օրինակ Անգլիան մասնակցում էր 20 մարզիկով, բայց նրանք միայն 3 բրոնզե մեդալ նվաճեցին:

Դավիթը 3 մենամարտ անցկացրեց Ինդոնեզիայի, Լիբանանի, Ղրղզստանի ներկայացուցիչների հետ ու հաղթեց՝ եզրափակչում պայքարելու հնարավորություն ստանալով: Եզրափակչում էլ հանդիպեց ուզբեկ շատ ուժեղ մարզիկին, բայց ամեն դեպքում հաղթանակը Դավթին մնաց:

Իսկ Արմենը նախ մենամարտեց Չիլիի ներկայացուցչի հետ, այնուհետև՝ միավորներով հաղթեց նեպալցուն, իսկ եզրափակչում հոգնածության պատճառով 3-րդ ռաունդում զիջեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:  Ինչևէ, ամենակարևորն այն է, որ Թաիլանդում հնչեց մեր օրհներգը, բարձրացվեց դրոշը», – ասաց ֆեդերացիայի նախագահ Արամ Աբրահամյանը: Արմեն Գրիգորյանը մրցումներից հետո մենամարտել է նաև պրոֆեսիոնալ մենամարտերում՝ քառյակում:

«Արմենը նախ մենամարտեց կանադացի մարզիկի հետ, այնուհետև՝ եզրափակչում հանդիպեց թաիլանդացուն,  սակայն 1-ին ռաունդում հոգնածության պատճառով կորցրել էր զգոնությունը  ու վնասվածք ստացել: Այնպես որ ես՝ որպես հավաքականի մարզիչ, թույլ չտվեցի նրան շարունակել մենամարտը», – ասաց Աբրահամյանը:

Մարզիկներն էլ նշեցին, որ ամենադժվարը ադապտացվելն էր շոգ եղանակին ու առաջին մենամարտն անցկացնելը, սակայն միաբերան նշեցին, որ լարվածություն չկար:

«Առաջին մենամարտն ավելի բարդ անցավ, քան մյուսները: Դա պայմանավորված էր նրանով, որ նոր էինք գնացել, չէինք հարմարվել պայմաններին, եղանակին: 2-րդ մենամարտում արդեն մկանները տաքացած էին և ավելի հեշտ էր:

Առհասարակ եզրափակչում մրցում են լավագույնները, ուժեղագույնները ու ես առաջին անգամ է, որ հանդիպեցի ուժեղ հակառակորդի: Դա շատ կարևոր է: Այդ մի մենամարտում ես շատ ավելի բան սովորեցի, քան մինչ այդ՝ մարզումներիս ընթացքում »,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Չեմպիոն հռչակված Դավիթ Հայրապետյանի անձնական մարզիչ, Արցախի ակումբի ղեկավար Գարեգին Աղաբալյանն էլ նշեց, որ Արցախում մուայթայով զբաղվող 90 մարզիկ կա, սակայն ռինգի խնդիր ունենալու պատճառով անցկացնում են միայն ակումբային առաջնություններ:

Գայանե ՆԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031