Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահների բողոքները մերժվեցին

Մարտ 20,2015 18:30

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը հրապարակեց ցմահ ազատազրկման դատապարտված, նախկին հետախույզ Սողոմոն Քոչարյանի եւ զինծառայող Արթուր Մկրտչյանի բողքների հիման վրա կայացրած դատավճիռը, որոնք ներկայացրել էր փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը:

Վերջինն aravot.am-ին ասաց, որ միանշանակ բողոքարկելու է դատարանի որոշումը: Դատարանը մերժել էր ազատազրկվածների բողոքները:

Հիշեցնենք, որ նոր երեւան եկած հանգամանքների հիմքով փաստաբանը պահանջել էր վերանայել սույն քրեական գործերը: Մասնավորապես, Սողոմոն Քոչարյանի գործով հանրապետության գլխավոր դատախազի նախկին տեղակալ Ժիրայր Խառատյանն ասել էր, թե եղել է երրորդ պետության պահանջը: Խոսքը Իրանի Իսլամական հանրապետության պահանջի մասին էր, հանուն հայ-իրանական դարավոր բարեկամության: Սողոմոնը մեղադրվել է Իրանի քաղաքացու անձնագրով, բայց իրականում ազերիի սպանության համար:

Իսկ զինծառայող Արթուր Մկրտչյանի գործով էլ ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը «Հետքի» լրագրողի հետ հարցազրույցում ասել էր, թե նա  չի հավատում, թե հինգ հոգուն է սպանել Արթուրը, դիրքերում եղել են այլ անձինք էլ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031