«Նոր Զովք» սուպերմարկետների սեփականատիրոջ ձերբակալման վերաբերյալ
մամուլում տարածված լուրերն ակնհայտ ապատեղեկատվություն են և վնասում են
մեր երկրի օրինակելի բիզնեսներից մեկի բարի համբավն ու անունը: Գործող
բոլոր «Նոր Զովք» սուպերմարկետները 100 տոկոսով պատկանում են «Նոր Զովք»
ընկերությանը, որն իր գործունեությունը սկսել է 2000 թվականից և այժմ ՀՀ
խոշոր հարկատուներից է: «Նոր Զովքն» իր գործունեությունը ծավալում է իր
սեփական եւ վարձակալած տարածքներում և պատասխանատվություն չի կրում որևէ
վարձակալած տարածքի սեփականատիրոջ հեռավոր կամ մերձավոր բարեկամների համար:
«ՆՈՐ ԶՈՎՔ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ