Մարտի 21-ին Հայ Եկեղեցին նշում է ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի վիրապը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում կմատուցվի ս.պատարագ բաց խորանով. հավատացյալները ս. հաղորդություն ստանալու հնարավորություն կունենան:
Ավանդույթի համաձայն ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեծ շուքով է նշվում այս օրը և բազմաթիվ ուխտավորներ են գալիս այստեղ թե՛ ԱՀԹ տարբեր եկեղեցիների համայնքներից և թե՛ այլ թեմերից:
10.30-ին կմատուցվի ս. պատարագ: Հավարտ ս. պատարագի Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ երիտասարդաց միությունների մասնակցությամբ խաչի թափորը կշարժվի դեպի Հովտաշեն գյուղում կառուցվող եկեղեցի: Այստեղ կկատարվի անդաստանի արարողություն: Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները մասնակիցներին կհյուրասիրեն պահքային կոտլետներ:
Ուխտավորները Հովտաշենից կմեկնեն Խոր վիրապ, որտեղ ԱՀԹ այլ համայնքներից ժամանած ուխտավորների հետ կմասնակցեն երեկոյան ժամերգությանը:
Կարդացեք նաև
ԱՀԹ երիտասարդները նույնպես կմասնակցեն ուխտագնացությանը թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ: Հովտաշենից հետո ուխտավորները կմեկնեն Խոր Վիրապ, որտեղ ավանդույթի համաձայն 13 տարի ճգնել է ս.Գրիգոր Լուսավորիչը: Երեկոյան ժամերգությունից հետո ուխտավոր երիտասարդները ազգագրական պարեր կպարեն:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին