Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ առաջարկելով իշխանություններին պաշտպանությունը կազմակերպել այլ մեթոդով: Նա գրել է. «Սահմանին արյունաքամ չլինելու տարբերակ կա: Գրեթե ամեն շաբաթ լուրեր ենք ստանում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության աճման ու զոհերի մասին: Զոհերի մեծ մասը զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդներ են, որոնք դեռևս ժառանգ չունեն: Սա արյունաքամություն է եւ գենոֆոնդի սպառում: Տարիներ շարունակ բազմիցս խոսվել է այս մասին եւ առաջարկվել է սահմանը պաշտպանելու ավելի արդյունավետ ու անվտանգ տարբերակ: Սակայն մինչ օրս այդ առաջարկությունը չի ընդունվել: Ռեժիմի հեռացումից հետո հիմնովին վերանայվելու է հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանության համակարգը: Առաջին հերթին զորակոչի միջոցով բանակում ծառայող երիտասարդները հանվելու են առաջին գծից եւ զբաղվելու են բացառապես մարտական պատրաստությամբ: Բացի այդ՝ առաջին գիծը սարքավորվելու է միանգամայն այլ տարբերակով եւ այնտեղ ծառայելու են միայն համեմատաբար տարիքն առած, ժառանգ ունեցող, ավելի փորձված եւ, ամենակարևորը՝ այսօր սահմանը պահող զինծառայողների համեմատությամբ առնվազն հինգ անգամ պակաս քանակով պայմանագրային զինծառայողներ»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում, Արցախյան պատրազմի մասնակից, ԵԿՄ անդամ Վարդան Դեւրիկյանը Ժիրայր Սեֆիլյանին պատասխանեց. «Դա տեսականորեն ինչքան էլ գեղեցիկ ու ճիշտ հնչի, գործնականում այնքան դատարկ դրույթ է, որովհետեւ ամբողջ պաշտպանական գիծը հնարավոր չի պրոֆեսիոնալներով պահել՝ առանց ժամկետային զինծառայողների: Մի տեսակ բերանդ էլ չի բացվում ասել, բայց իր ասածն անկիրառելի է: Եթե ուզում ենք մեր հայրենիքի սահմանները պահել, պետք է ուղղակի այնպես անենք, որ կորուստները քիչ լինեն կամ չլինեն: Այդ մասին մտածենք, եթե պետք է՝ գնանք համալրելու: Բայց որ ինքը այդպես ասում է, ինքը ճիշտ կլինի ասի, որ՝ ոչ թե Արցախ-Հայաստան հակադրությունն եմ խորացնում, այլ ցանկանում եմ գնալ առաջնային գծում կանգնեմ, իմ փոխարեն թող մի ժամկետային զինծառայող չծառայի: Այ դա իսկապես վեհ մարդկային քայլ կլինի: Բայց այդպես դատարկ գրառումներով օգուտ չես բերի: Էդ փորձառուները հո երկնքից թափվա՞ծ չեն: Որտեղի՞ց այդքան տարիքով փորձառու մարդ հայտնվի: Դրանք այն մարդիկ են, որ ժամանակին, որպես զինծառայող, անցել են այդ ճանապարհով: Եթե այդ ճանապարհը չանցնեին, չէին լինի փորձառու: Մենք պիտի այնպես անենք, որ կորուստները քչացնենք, ոչ թե համակարգը փոխենք: Դրանք բոլորը գեղեցիկ, դատարկ խոսքեր են»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ով չի հիշում, ԵԿՄ-ն “գենեռալիսիմուս” մանվելի ՍՊԸ-նա: Ամենայն հայոց “գենեռալի”: Սեֆիլյանը բանակի ձևափոխման մասին ասել է միշտ, 2014 թվականի Մարտի վերջերին էլ ներկայացրել է այդ ոլորտի ռազմական հայեցակարգը (https://www.preparliament.com/rh_pashtpanakan_volort/): Էն ժամանակ բա ինչի՞ չէին խսում, մանվելը ձեզ չէր ասե՞ որ ԵԿՄ-ից կարծիք հարցնեիք 🙂
Ու վարդան դեւրիկյանն էն մարդնա, ով “միակ անվրեպ ճանապարհ” է համարում զորի բալայանի բուդրինին գրած նամակը (https://www.yerkir.am/am/news/56686.htm), որով Արցախը խնդրվում էր միացնել ռուսաստանին: Հալալա ձեզ: Շատ ճիշտ մարդ եք գտել կարծիք հարցնելու:
Երկու մեկնաբանություն չհրապարակվեց, հավանաբար կանոններին չբավարարեցին (2 ժամ անցել է): Ժիրայր Սեֆիլյանի կողմից առաջարկվող ռազմավարական հայեցակարգը հրապարակվել է 2014 թվականի մարտ ամսի վերջեին և հասանելի է համացանցում, եղել է նաև քննարկում, որի տեսագրությունը նույնպես կա (https://www.preparliament.com/rh_pashtpanakan_volort/):
Հույսով եմ այս անգամ ոչ մի արգելված բան չեմ գրել 🙂
Սեֆիլեանին ըսածը ճիշտ է, փորձառուն պէտք է տեսնէ որ ոչ ինքը ոչ ալ իր փորձը բանի պէտք են, եւ որ սահմանի ապահովութիւնը կսկսի թիկունքէն, եւ որ որակաւորապէս նոր համակարգի պէտք ունիս թիկունքին մէջ որ սահմանը պահէս։ Հին ձեւերով ներկայ խնդիրները չի լուծուիր։ Որակաւորապէս փոփոխելը, ուրիշ ձեւ է ըսելու որ այսօրուայ քաղաքական դաշտին մէջ եղած մարդիկ հեռանան իրենց պաշտօններէն։ Բան մը որ այս դասակարգէն չէս սպասեր։ Այս մարդիկ ամենահեշտին մասնագէտն են։ միշտ ուրիշը յանցաւոր պիտի գտնան եւ խնդիրը ետ բանակին վրայ պիտի նետեն որ լուծեն, մինչեւ որ այն օրը գայ որ կորուստները մեծ ըլլան այնքան մը որ ներքին յեղաշրջում ըլլայ։ Դժբախտաբար երբ այդ օրը գայ, ոչ մէկս ուրախ պիտի ըլլանք, քանի մեծ հողային եւ մարդկային կորուստներով պիտի գայ։
Ապազգային իշխանավոր-օլիգարխները գողացել են ազգի հարստությունը, ռուսավասալ գեներալները ջիպերով են փռփռում,իսկ սահմանի ՊՐԻՄԻՏԻՎ փշալարերից դեռ պահածոների ծակ տուփեր են կախված՝ հակառակորդից «զգուշանալու» համար:ԴՈՒԽ ունի՞ ՊՆ-ն, որ մի հատ էլ սրա՛ մասին խոսի. կամ որ ռուսակա՛ն զենքով է հակառակորդը հայ զինվոր սպանում:
Եթե թույլ տան, բոլորս՝ ով անցել է այդ ճանապարհը, պատրաստ ենք նորից զենք վերցնել: Միայն թե ախպոր պես, էդ Ժիրիկը թող չգա: Անձամբ ես դրա հետ մի խրամատում չեմ ուզում լինել…