Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական հարցի շեշտադրումները փոխվել են. փորձագետ

Մարտ 20,2015 17:10

ԳԱԱ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանի համոզմամբ` Ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայկական հարցում շեշտադրման կարեւոր փոփոխություն է կատարել:

«Մինչեւ վերջերս ժողովուրդը պայքարում էր ցեղասպանության միջազագային ճանաչման համար եւ որոշակի հաջողություններ ձեռք բերվել են: Բայց ակնհայտ է՝ միջազգային ճանաչման գործընթացը չի հանգեցնում խնդրի հանգուցալուծմանը, մեզ համար ճանաչումը հանգուցալուծման հասնելու միջոցներից մեկն է, ոչ թե նպատակը: Թուրքիան այլ ելք չի թողել, քան խնդիրը տեղափոխել իրավական դաշտ: Առաջինը ռազամավարական համահայկական հռչակագիրն էր, որտեղ առաջին անգամ հայտարարվեց, որ ոչ միայն ճանաչման համար ենք  պայքարում, այլեւ այդ հանցագործության հետեւանքների համար»,- այսօր «Դեբատ» ակումբում ասաց փորձագետը:

Օսմանյան կայսրության կողմից կատարված հանցագործության հետեւանքները, ըստ Արմեն Մարուքյանի,  հինգն են. «Առաջինը՝ հայրենազրկումն է, երկրորդը՝ պատմաշակութային ժառանգության կորուստն է, ու Թուրքիայի կողմից մշակութային ժառանգության վերացման քաղաքականությունը այսօր էլ շարունակվում է: Հաջորդը՝ մարդկային եւ նյութական կորուստներն են: Նյութական կորուստները հսկայական են եղել, զանգվածային ունեզրկման քաղաքականություն են վարել: Ըստ Նուբար Պողոս փաշայի հաշվարկների՝ արեւմտյան հայությանը հասցված նյութական վնասը անցել է 19 միլիարդ ստերլինգից, չնայած սա պայմանական թիվ է ու չի կարելի վերջնական համարել: Այդ հաշվարկում նկատի չի առնվել թուրքական բանակի՝ Արեւելյան Հայաստան ներխուժման հետեւանքով հասցված վնասները, Կիլիկիայի,  Բաքվի ու Զմուռնիայի հայությանը հասցրած վնանսերի չափը: Այսինքն, այդ ավելի քան 19 միլիարդը առնվազն քսան տոկոսով պետք է ավելացվի»:

Ըստ փորձագետի, Նուբար Պողոս փաշան, որպես վնասների չափ, 19 միլիարդ ստերլինգը ներկայացնելով, հաշվարկել էր միայն առաքելական համայնքի հայության կրած վնանսերի չափը, այսինքն, չէին հաշվարկվել բողոքական, կաթոլիկ համայանքին պատկանող հայերի վնասները:

Նա ցեղասպանության հետեւանքներից նշեց նաեւ հայերին հասցված հոգեկան վնասները ու մինչ օրս Ցեղասպանության ժխտման քաղաքականության հետեւանքով հասցված հոգեբանական վնասները: «Պետք է հստակ  գործողությունների ծրագիր ունենանք, որ իմանանք, թե ինչ մեխանիզմներով ենք գնալու այդ հետեւանքների վերացման ուղղության պահանջով»,-ասաց պարոն Մարուքյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031