Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորեցին 7 և ավելի երեխաներ ունեցող մայրերին

Մարտ 20,2015 16:53

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ մարզի  Աբովյանի տարածաշրջանի համայնքներում բնակվող 7 և ավելի երեխաներ ունեցող մայրերին, ինչպես նաև 100 տարեկան և ավելի տարիք ունեցող բնակչուհիներին կանանց տոնական միամսյակի կապակցությամբ շնորհավորելու նպատակով կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում:

Կոտայքի մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչության նիստերի դահլիճում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են նաև մարզպետարանի պաշտոնատար անձինք և տարածաշրջանի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր շնորհավորական խոսքում հերթական անգամ կարևորել է հայ կնոջ բացառիկ դերն ու նկարագիրը և ընդգծել, որ  պատմական բոլոր իրողություններում հայ կինն ունեցել է իր առանցքային մասնակցությունը:

Հրավիրյալ տիկնանց համապատասխան խրախուսանքներ և ծաղկեփնջեր հանձնելուց հետո Կոտայքի մարզպետը զրուցել է վերջիններիս հետ, պատասխանել նրանց կողմից բարձրացվող հարցերին ու ընդգծել, որ իրենք մշտապես գտնվելու են մարզպետարանի հոգատարության ներքո:

Հավելենք, որ կանանց տոնական միամսյակի շրջանակներում  մարզում տեղի ունեցող միջոցառումների շարքն առաջիկայում համալրվելու է նոր ձեռնարկներով ևս:

 

 

ՀՀ Կոտայքի մարզպետարանի

աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031