Մարտի 19-ին Վարշավայի Կարդինալ Ստեֆան Վիշնսկեգոյի անվան համալսարանում տեղի ունեցավ Լեհաստանում ճանաչված հրապարակախոս, եկեղեցական և հասարակական գործիչ Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկու դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Դասախոսությանը ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, համալսարանի հարյուրից ավելի ուսանողներ և դասախոսներ:
Բանախոսը ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը, անդրադարձավ հայերի մի մասի Լեհաստան տեղափոխվելուն և Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, որից հետո խոսեց Հայոց ցեղասպանության նախապատմությունից` ներկայացնելով դրա էությունն ու ծրագրավորումը: Հեղինակն անդրադարձավ նաև Ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգային գործընթացին, ինչպես նաև ներկայացրեց Լեհաստանի տարբեր քաղաքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններն և խաչքարերը: Դասախոսության վերջում Թադեուշ Իսակեվսկի-Զալեցկին պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
ՀՀ ԱԳՆ