Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստը

Մարտ 20,2015 16:33

Մարտի 20-ին Ազգային ժողովում շարունակվել է Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 15-րդ նիստի աշխատանքը՝ ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ:

Քննարկվել են ԵՄ-Հայաստան հարաբերություններին եւ հեռանկարներին, քաղաքական զարգացումներին, ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը, մարդու իրավունքներին ու ազատություններին վերաբերող հարցեր:

ՀՀ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում իրավունքի գերակայության հարցին, խոսել Հայաստանում ժողովրդավարության վիճակից: Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵՄ-Հայաստան հարաբերություններին, նկատել է, որ ԵՄ-ի հետ խոր եւ համապարփակ համագործակցության արդյունքում մեր երկրում տեսանելի են բարեփոխումներ:

Պատգամավորները քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր՝ մասնավորապես անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ հայ-թուրքական հարաբերություններին: Պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարեւորել է ԵՄ-Հայաստան հարաբերությունների նոր օրակարգի ձեւավորումը: Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններն առավել արդյունավետ են լինում, երբ հանդես են գալիս տարածաշրջանի բոլոր պետությունները:

Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով ԼՂ հակամարտության կյարգավորման խնդրից, նշել է, որ Ադրբեջանը մերժում է Մինսկի խմբի առաջարկները՝ այդպիսով վտանգելով համանախագահների վեց տարիների ընթացքում կատարած աշխատանքը: Պարոն Արզումանյանը, խոսելով շփման գծում ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հայկական կողմի զոհերից եւ վիրավորներից, նկատել է, որ ադրբեջանական սադրանքներն արտահայտում են ռազմատենչ հռետորաբանություն:

Աժ պատգամավոր Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները պետք է հավասարապես մասնակցեն բանակցային գործընթացին: Մինչդեռ Ադրբեջանը հաճախ մանիպուլացնում է եւ հարցն ուղղորդում Հայաստան-Ադրբեջան հարթություն:

Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ պատգամավոր Աղվան Վարդանյանը նկատել է, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների: Խոսելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ պատգամավորը նշել է, որ Թուրքիան շարունակում ժխտողական քաղաքականությունն արդեն 100 տարի, եւ խուսափում է առերեսվել իրականությանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը նշել է, որ Թուրքիան իր քաղաքականությամբ մանիպուլյացիայի է ենթարկում միջազգային հանրությանը: Ըստ նրա՝ հայ-թուրքական արձանագրություններում արձանագրված է, որ Հայաստանը եւ Թուրքիան ՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ, պարտավորություններ պետք է ստանձնեն՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, խոսելով Հայաստանի նկատմամբ ԵՄ առեւտրային քաղաքականության, տնտեսական աճի եւ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, նկատել է, որ անկախ Հայաստանի կողմից ԵՏՄ-ին անդամակցելը, ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ –ի համար կարեւոր առեւտրատնտեսական գործընկեր:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ ընդունել են եզրափակիչ հայտարարություն եւ առաջարկություններ:

Նիստից հետո տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան ԽՀՀ համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Սաջադ Քարիմի մամլո ասուլիսը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031