«Հարաբերական անդորր է: Համեմատած նախորդ օրերի հետ հանգիստ է: Պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են իրավիճակը: Նրանք իրենց վերահսկողության տակ գտնվող շփման գծի երկայնքով պահպանում են կայունություն»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին ինչպիսի՞ իրավիճակ է, պատասխանեց ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Մեր հարցին՝ այսօր նոր միջադեպ եղե՞լ է, նա պատասխանեց. «Ինչի պիտի լինի՞»:
Մեր դիտարկմանը, որ կայքերում տեղեկություններ են տարածվել, որ այսօր ունենք եւս 3 զոհ եւ 5 վիրավոր, Սենոր Հասրաթյանը պատասխանեց. «Մամուլի տեղեկությունները չեմ մեկնաբանում: Կարող եմ ասել, որ առաջնային գծում վերջին օրերի համեմատ իսկապես իրականում հանգիստ է: Ողջ ռազմագիծը վերահսկվում է: Այսքանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև