Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցություն հանրային առողջության ոլորտում

Մարտ 20,2015 14:52

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունեց ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Պասկալ Միշոյին: Նախարարը շնորհավորեց տիկին Միշոյին բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ:

«Կարծում եմ, որ մեր մոտեցումներով կարող ենք լայն համագոյակցություն ձևավորել:  Միջազգային կառույցների հետ  երկարամյա աշխատանքն այսօր թույլ է տալիս առավել կառուցողական և առարկայական քննարկումներ ծավալել»,- ասաց Արմեն Մուրադյանը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենը նշեց, որ ձգտում են ընդլայնել համագործակցությունը առողջապահության նախարարության հետ, քանի որ ծրագիրն ուղղակիորեն առնչվում է երեխաների առողջությանը, անելիքները շատ են հատկապես երեխաների համար որակյալ դպրոցական սնունդ ապահովելու, սնուցման ու առողջության բարելավման գործում:

«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,- ասաց Պասկալ Միշոն:

Նշենք, որ արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայաստանում իրականացվում է կայուն դպրոցական սնունդ ծրագիրը:  Այն սկսվել է 2010թ. 50000 տարրական դասարանների աշակերտների համար, ներկայումս ծրագրից օգտվող աշակերտների թիվը 67000 է: Ծրագիրն ավարտվում է 2016թ., սակայն հնարավոր է, որ երկարաձգվի ևս մի քանի տարով:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հանրային առողջապահական ծրագրերին` մասնավորապես ալյուրի հարստացմանը: Նշվեց, որ ՊՀԾ-ն կարող է աջակցել Հայաստանին ալյուրի հարստացման գործընթացում` մեթոդաբանության մշակման, մասնագիտական վերլուծության, հանրային իրազեկման հարցերում: Այդ համատեքստում Պասկալ Միշոն մատնանշեց Եգիպտոսի օրինակը:  Նրա խոսքով`  երկար ժամանակ է պահանջվել, որպեսզի ցորենի ալյուրի հարստացումը  Եգիպտոսում սնուցման քաղաքականության մաս կազմի, սակայն այսօր այն հանրային առողջապահական ամենահաջողված  ծրագրերից է:

Կողմերը տարբեր ծրագրերում շարունակական համագործակցության պատրաստակամություն հայտնեցին:

 ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031