Թակում էին բոլորի դռները, կրոնական գրքեր բաժանում
Մարտի 20-ին Նոյեմբերյան քաղաքում գտնվող տանս դուռը թակեցին երկու կին՝ Նոյեմբերյան քաղաքի մոտ 45-ամյա բնակչուհի եւ 40-ամյա երեւանցի Քրիստինան: Նրանք, ինչպես նախորդ տարի, մեզ հրավիրեցին ներկա գտնել Հիսուսի մահվան հիշտակի օրվան նվիրված միջացառումներին, որոնք կկայանան ապրիլի 3-ին, ժամը 19.30-ին Նոյեմբերյան քաղաքի նախկին շուկայում գործող հարսանյաց սրահում եւ ապրիլի 12-ին, ժամը 13.30-ին՝ Դեբեդավան գյուղի նախկին ակումբի դիմացի տանը :
Կարդացեք նաև
Նրանք թակում էին բազմաբնակարան շենքի բոլոր բնակարանների դռները, փակ դռների արանքում թողնում իրենց բրոշյուրները: 40-ամյա երեւանցի Քրիստինան, ով մի ժամանակ վարձով բնակվել է Նոյեմբերյանում, ասաց, որ մշտապես «Առավոտում» կարդում է Եհովայի վկաների մասին մեր հրապարակումները: Նա հայտնեց, որ արդեն 20 տարի է, ինչ ինքը Եհովայի վկա է: Չամուսնացած այդ աղջկան հարցրինք՝ Եհովայի վկաները մերժում են զենք վերցնել, եթե ադրբեջանցիները մեզ վրա զենքով հարձակվեն, ինչպե՞ս ենք պաշտպանվելու: Նա ասաց, որ միշտ էլ կարելի է հարձակման դեմ հնար գտնել, Երեւանում մեկը ցանկացել է իրեն կողոպտել, ինքը հակահարված է հասցրել: Հարցրինք՝ իրենք մերժում ենք արյան փոխներարկումը, եթե շատ արյուն կորցրած անձի կյանքը փրկելու համար արյուն հարկավոր լինի, ի՞նչ է արվելու: Քրիստինան ասաց, որ արյան փոխներարկման հետեւանքով շատերը վարակվում են ՁԻԱՀ-ով եւ հեպատիտ C-ով: Նրան հարցրինք, թե ո՞ւմ փողերով է ինքը Երեւանից Նոյեմբերյան ժամանել, որտե՞ղ է հյուրընկալվել: Պատասխանեց,որ իր քրոջ նվիրաբերած փողով է Նոյեմբերյան եկել, Նոյեմբերյանում ընկերների տանն է ապրում: Զրույցին ներկա գտնվող հարեւաններիցս մեկն ասաց, որ Նոյեմբերյան գալու համար քույրը նրան միշտ փող չի տա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ