Ավելի քան 100 ռուս զինվորական «դիպուկահարներով մենամարտ» են սկսել Հայաստանի լեռնային ուսումնա-մարզական Ալագյազ համալիրում: Այս մասին, ըստ ռուսական «TASS» գործակալության, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Մենամարտից առաջ դիպուկահարները սովորել են հրաձգության կանոնները, «Դրագունով» ու «Վինոտրեզ» դիպուկահար զենքերի տեխնիկական մասերը, անտառածածկ, լեռնային ու բաց տարածքներում քողարկվելը, կրակային գոտում գաղտնի մոտենալը եւ հեռանալը»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ:
Հարավային ռազմական օկրուգից նաեւ տեղեկացրել են, որ մրցում են երկու խմբեր, որոնցից յուրաքանչյուրը ունի իր գույնը: Այս մրցույթները Հայաստանում ռուսական ռազմաբազայի դիպուկահարները վերապատրաստման վերջնական փուլն է լինելու:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանի լեռնային ուսումնավարժական Փամբակ համալիրում ռուսական ռազմաբազայի հետախույզները սկսել են հատուկ մարտավարական զորավարժություններ, որոնցում 300 զինծառայող է ներգրավված:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ