Իրանի հետ միջուկային գործարքը ԱՄՆ-ի առեւտրի, ներդրումների, գիտության ոլորտում համագործակցության հնարավորություններ կստեղծի: Այս մասին, ըստ «Ռիա Նովոստի»-ի, Նովրուզ տոնի առթիվ, դիմելով Իրանի ղեկավարությանը, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբամայի խոսքերով, եթե Իրանի ղեկավարները չհամաձայնեն «խելամիտ համաձայնությունների» շուրջ, այդ երկիրը կմեկուսացվի. «Մյուս կողմից, եթե Իրանի ղեկավարությունը կարող է գալ խելամիտ համաձայնությունների, դա կարող է նոր ճանապարհ տանել՝ Իրանի ժողովրդի համար աճող հնարավորությունների ճանապարհ: Ավելի շատ առեւտուր եւ կապ աշխարհի հետ: Ավելի շատ արտասահմանյան ներդրումներ եւ աշխատատեղեր, այդ թվում՝ երիտասարդ իրանցիների համար: Ավելի շատ մշակութային փոխանակումներ եւ իրանցի ուսանողների համար արտասահման գնալու հնարավորություններ: Ավելի շատ համագործակցություն գիտության, տեխնոլոգիաների եւ ինովացիայի ոլորտներում»,- ասել է Օբաման:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Կարդացեք նաև