Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Մարտ 20,2015 13:37

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Մաքսային միության անդամ երկրների մաքսային ծառայությունների միավորված խորհրդի 14-րդ նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած մաքսային կառույցների ղեկավարներին:

Հանդիպմանը ներկա են գտնվել Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, Բելառուսի մաքսային պետական կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն, Ղազախստանի պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Գոսման Ամրինը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մաքսային համագործակցության կոլեգիայի անդամ (նախարար) Վլադիմիր Գոշինը, ինչպես նաև Ղրղզստանի մաքսային ծառայության ղեկավար Ադամկուլ Ժունուսովը և Տաջիկստանի մաքսային ծառայության պետի 1-ին տեղակալ Նեգմատ Ռախմատովը, ովքեր երևանյան նիստին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:

Նախագահը ողջունել է հյուրերին և հույս հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարների նման ձևաչափով առաջին հանդիպումը կնշանավորվի իր արդյունավետությամբ, և նիստի օրակարգում ներառված հարցերի կառուցողական մթնոլորտում քննարկումները կօժանդակեն մաքսային ծառայությունների առավել ներդաշնակ համագործակցությանն ու կբարձրացնեն Եվրասիական տնտեսական միության գործունեության արդյունավետությունը: Նախագահը երևանյան նիստի աշխատանքներին մաղթել է հաջողություն:

Հանդիպման ընթացքում ՀՀ Նախագահը ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին պարգևատրել է Բարեկամության շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև ժողովուրդների բարեկամության ամրա¬պնդման գործում ներդրած ավանդի համար:

ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել կոլեգիայի նիստը Երևանում անցկացնելու պատրաստակամության և այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Նրանք Հանրապետության Նախագահին վստահեցրել են, որ իրենց ղեկավարած կառույցները պատրաստ են իրականացնելու Միության անդամ երկրների ղեկավարների կողմից իրենց առջև դրված խնդիրները՝ նպաստելով Միության ամրապնդմանն ու զարգացմանը:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031