«Այս տարվա հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը վկայում են բոլոր ոլորտներում Ադրբեջանի արագ աճի մասին»,- այս մասին, «Вестник Кавказа»-ի հետ զրույցում, խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ասել է «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:
«Ես ունեմ Եվրոպական խաղերի հրավիրատոմս, եւ ես վերջերս նույնիսկ եղել եմ Ադրբեջանում, որտեղ տեսել եմ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասշտաբները, եւ ինձ մոտ ամենաջերմ զգացմունքներն են մնացել: Անկեղծ ասած՝ ես հիացած եմ Ադրբեջանի ցույց տված զարգացումից եւ այն ընկերական մթնոլորտից, որ կա հանրապետությունում: Իմ կնոջ՝ Մաշայի մոտ նույնպես ջերմ զգացմունքներ են մնացել: Ցավոք սրտի մենք միայն Բաքվում ենք եղել, սակայն Ադրբեջանի մայրաքաղաքը ավելի տպավորիչ է, քան եվրոպականները: Ես կարծում են, որ այս խաղերը Ադրբեջանին աշխարհի քարտեզում դնում են մի այնպիսի աճող կետի վրա, որը շատ հաճելի է»,- նշել է Կիսելյովը:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ապագայում ոչ միայն մեծ հեռանկար ունեն, այլեւ «մեծ ներկա»: «Հերիք է հիշել միայն վերջերս տեղի ունեցած Կասպիական ֆորումը, որտեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, փաստացի, միակ ամբողջական, հարյուրտոկոսանոց հարաբերություններն ունեին: Դրանք երկու երկրներ էին, որոնց հարաբերություններում չկար որեւէ խնդիր, ինչը օգնեց հասնել այն համաձայնություններին, որոնք, երեւի, առաջին անգամ ձեռքբերվեցին կասպիական երկխոսության շրջանակներում»:
Կիսելյովը այս ամենի գլխավոր դերակատար համարում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին. «Նա իր խոսքը միշտ պահում է: Մեր օրերում նույնիսկ մեծ երկրների ղեկավարները չունեն այդ որակը, իսկ Ալիեւը ցույց է տալիս այն, ինչից կարող են շատերը սովորել: Ես կարծում եմ, որ դա նախանշում է Պուտինի եւ Ալիեւի ընկերական եւ հավատարիմ հարաբերությունների բնույթը: Նրանք երկուսն էլ գիտեն, որ կարող են միշտ հույս դնել միմյանց վրա փոխադարձ պարտավորությունների ըմբռնման եւ կատարման առումով: Ալիեւի կարծրությունը եւ, ես կասեի, աշխարհը Ադրբեջանում պահելու ռազմավարական խելամտությունը ապահովում են շատ լավ հեռանկարներ այդ երկրի եւ ազգի համար»,- ամփոփել է Դմիտրի Կիսելյովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ
Дмитрий Киселёв,сколько ты получил от PR?а то в адрес Азербайджана когда такие слова говоришь ты получаешь гонорар ой ой ой!таких людей очень мало,хвалить Азербайджана только на деньги!
Ильхам вряд ли клюнет низкосортный подхалим. Азиаты отлично знают тольк дела и мысленно смеются на примитивных белых “братьев”.