Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը երբեւէ ԵՄ մտնելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ նպատակ է ունեցել». «Իրատես de facto»

Մարտ 20,2015 12:30

Այս շաբաթ Ազգային ժողովը «եվրոպականացվել» էր։ Եվրանեսթի խորհրդարանական երկօրյա վեհաժողովը Հայաստանը նորից «տարավ» դեպի ԵՄ-ի «եզերքը»։ Մինչ եվրոպացի պաշտոնյաները ԵԱՏՄ-ին միանալուց հետո միաբերան հայտարարում   էին,   թե   Հայաստանն այլևս ԵՄ-ի հետ հույսեր չպետք է կապի, Սերժ Սարգսյանը Հայաստանում այդ եվրոպացիների առաջ փաստեց. «Մենք ելնում ենք այն սկզբնակետից, որ հնարավոր է համատեղել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը՝ դրանից բխող պարտավորություններով հանդերձ, և Եվրոպական միության հետ խոր և ընդգրկուն օրակարգը։ Ավելին, մենք փորձելու ենք համադրելի եզրեր գտնել և տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջև սերտ կապեր հաստատելու միջոցով նպաստել համագործակցությանը և երկխոսությանը»։ ԵԱՏՄ-ԵՄ-Հայաստան եռանկյան մասին մի քանի հարց տվեցի ԱԺ փոխխոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ և ԱԺ պատգամավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ:

«Խնդիրը ոչ թե մեր, այլ Եվրոպացիների մեջ է»

Էդուարդ Շարմազանով

– Հաշվի առնելով «տխուր» փորձը, այս փուլում ԵՄ-ն Հայաստանը կդիտարկի՞ որպես վստահելի գործընկեր։

– ԵԱՏՄ անդամ դառնալը չի հակասել Ասոցացման համաձայնագրի հետ մեր բանակցությունների տրամաբանությանը։ ԵԱՏՄ-ն տնտեսական միություն է, և մենք, ելնելով մեր պետական շահերից, անդամակցել ենք այդ միությանը։ Կյանքը ցույց տվեց, որ դա ճիշտ ընտրություն էր։ Խնդիրը ոչ թե մեր, այլ եվրոպացիների մեջ է։ Մենք ընդամենը խորացնում ենք մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ ԵՄ-ում որևէ մեկի համար գաղտնի՞ք է եղել, որ Ռուսաստանը մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերն է ու դաշնակիցը, որ Հայաստանում է ռուսական բազան, որի տեղակայումը քսանհինգ տարով երկարաձգեցինք։ Եթե մենք քաղաքական, անվտանգության հարցերում ենք խոր համագործակցում, ինչո՞ւ տնտեսական հարթությունում նույնն անել չենք կարող։ Մենք չենք ուզում երկու գործընթացները հակադրել։ Այո, Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ունենք համատեղ շահեր, ԵԱՏՄ-ին անդամակցելը պարտադիր էր, քանի որ մտնում ենք 200-միլիոնանոց շուկա։ Հայաստան-ԵՄ հարաբերություններում հիմնական «մեխը» քաղաքական երկխոսությունն է, բարեփոխումները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, սահմանադրական բարեփոխումները։ Այսօր Հայաստանը առաջ է ընթանում այն մոդելով, որն ավելի շատ ընդունված է եվրոպական երկրներում։ Մենք չենք գնում ժողովրդավարության ճանապարհով, որ իրենց դուր գանք, չկա այդպիսի բան։ Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ուզում ենք մեր երկիրը զարգացնել եվրոպացի պատգամավորներին հաճոյանալու համար, թյուրիմացության մեջ է։ Մենք ժողովրդավարության ուղին ենք ընտրել, քանի որ համոզված ենք՝ դա է մեզ պետք:

 

«ԵԱՏՄ-ն չունի ապագա»

Ալեքսանդր Արզումանյան

– Հայաստանը բարձր մակարդակով կրկին հաստատեց ԵՄ-ի հետ բանակցությունների ակտիվացման մասին։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նորից վերադարձանք նույն «կետին»։

– Նախ՝ նորություն տեղի չի ունեցել, գործընթաց է, որ շարունակվում է։ Մենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու մասին հռչակել ենք դեռ տասնհինգ տարի առաջ՝ Եվրոպայի խորհրդի անդամ դառնալով։ Փաստաթղթային բազան, որի վրա հիմնվում էին Հայաստան-ԵՄ հարաբերությունները, Վիլնյուսի գագաթնաժողովից հետո ոչ ևս եղավ։ Հիմա նոր ձևաչափ պիտի լիներ, դրա համար էին տարիներ շարունակ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցություններ ընթանում։ Ցավոք, ԵԱՏՄ-ի որոշումից հետո գործընթացը կանգ առավ։ Բանակցություններն այս պահին էլ շարունակվում են և ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ուղղությամբ։ Որոնվում են ուղիներ, թե ինչպես ստորագրել մի համապարփակ տնտեսական համագործակցության պայմանագիր, որը հակասության մեջ չլինի ԵԱՏՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների հետ։ Այնպես որ, այդ գործընթացը շարունակվում է ու ևս մեկ անգամ վերահաստատվեց, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն շարունակելու:

Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031