Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանը տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը

Մարտ 20,2015 12:28

Հայաստանը հերթական անգամ տոնում է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը: Այս կապակցությամբ երկու ամիս շարունակ՝ մարտի 3-ից մինչև ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մի շարք մարզերում տեղի կունենան շուրջ 550 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:

ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը:

Երկամսյակի հագեցած ծրագրի իրականացման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիտվայի, Լեհաստանի և Հունաստանի դեսպանությունները, ինչպես նաև՝ Հայաստանի համալսարանները, քաղաքացիական հասարակությունը:

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031