Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մեթոդով ում ուզեն, կձերբակալեն. «Ժողովուրդ»

Մարտ 20,2015 12:02

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վերջին օրերին երկու ուշագրավ հաղորդագրություն տարածեց, որոնք հարկային ծառայության աշխատակիցների ձերբակալության մասին էին։

Մարտի 17-ի հաղորդվեց, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել են ՀՀ ֆինանսների նախարարության Հրազդանի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի պետ Գեւորգ Կոստանյանը եւ ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչության ընթացիկ հսկողության բաժնի ավագ տեսուչ Աղվան Գալստյանը։ Ըստ ԱԱԾ-ի՝ Կոստանյանը «… 17 միլիոն դրամի չափով հարկային պարտավորություններն անտեսելու եւ չարձանագրելու դիմաց Հրազդանի հարկային տեսչությունում հաշվառված երկու անհատ ձեռներեցների անունից տնտեսական գործունեություն իրականացնող, Հրազդան քաղաքի բնակիչ, գործարար Ռ.Ա.–ից, Աղվան Գալստյանի միջնորդությամբ, պահանջել եւ ստացել է մեկ միլիոն դրամ եւ 2 հազար դոլար գումար»։

Հաջորդ օրը՝մարտի 18-ին, տարածվեց մեկ այլ հաղորդագրություն, որն այս անգամ ՀՀ ֆինանսների նախարարության Արմավիրի հարկային տեսչության պետ Արամ Հրաչիկի Հովսեփյանի ձերբակալության մասին է։ Վերջինս, մինչ ներկայիս պաշտոնը, նախկինում զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի պետի պաշտոնը։ Ըստ ԱԱԾ-ի՝ Արամ Հովսեփյանը մեղադրվում է «…2007 թվականի նոյեմբեր ամսին գործարար Ռ.Ա.-ին պատկանող ընկերությունում ստուգումների ժամանակ ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստի արդյունքում առաջացած հարկային պարտավորությունները անտեսելու եւ դրանք չարձանագրելու դիմաց պահանջել եւ Ռ. Ա-ից ստացել է 30 հազար դոլար կաշառք։ Նույն արարքը Արամ Հովսեփյանը կատարել է նաեւ 2008 թվականի դեկտեմբեր ամսին։ Ավելացված արժեքի հարկի եւ շահութահարկի գումարների անհիմն նվազեցման փաստը դարձյալ անտեսելու եւ չարձանագրելու համար նույն գործարարից պահանջել եւ ստացել է եւս 40 հազար դոլար կաշառք»։

Առաջին հայացքից թվում է, թե սովորական քրեական լրահոսի հետ գործ ունենք, նույնիսկ կարող է կարծիք ստեղծվել, թե իբր ԱԱԾ-ն կոռուպցիայի դեմ է պայքարում։ Սակայն իրականում վերը բերված հաղորդագրություններն իրենց բովանդակությամբ աննախադեպ են, կապ չունեն կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ վկայում են Հայաստանի կառավարման համակարգում ընթացող ինչ-որ ստվերային գործընթացների մասին։

Նախ արձանագրենք այն փաստը, որ երկու հաղորդագրություններում էլ կաշառք տվող գործարարը նույնն է՝Ռ.Ա.: Երկու դեպքում էլ ձերբակալվածները մեղադրվում են նախկինում կաշառք վերցնելու մեջ։ Առաջին դեպքում խոսքը գնում է փետրվարի վերջին կաշառք վերցնելու մասին։ Իսկ Արմավիրի հարկայինի պետին վերագրվող արարքները թվագրված են 2007 եւ 2008 թվականներով».

Նման մեղադրանք՝ չնչին խմբագրումներով կարելի է ներկայացնել Հայաստանի ոչ միայն հարկային եւ մաքսային ոլորտների, այլեւ ընդհանրապես կառավարման համակարգի բոլոր պաշտոնյաներին:

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031