Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ խորհրդարանում ընդդիմադիր ուժի խնդիր է լինելու. «Ժողովուրդ»

Մարտ 20,2015 11:59

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրելու։ Բանն այն է, որ Վ. Բադասյանն առաջարկել է, որ բոլոր ընդդիմադիր թեկնածուները առաջադրվեն միասին՝ հանդես գան մեկ ճակատով, սակայն նրանք հրաժարվել են։ Դա է եղել պատճառը, որ ընդդիմադիր թեկնածուն որոշել է չառաջադրվել։

Նշենք, որ Արցախի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ԼՂՀ ԿԸՀ-ին համամասնական ցուցակներ են ներկայացրել 3 ուժեր՝ «Կոմունիստական» ու «Շարժում-88» կուսակցությունները, որոնց ցուցակներում 14-ական թեկնածուներ են ներառված, ինչպես նաեւ՝ «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը՝ 35 թեկնածուներով։ Երեկ թեկնածուների առաջադրման վերջին օրն էր։

«Ժողովուրդը» զրուցել է Վահան Բադասյանի հետ՝ նրա չառաջադրվելու որոշման եւ ԼՂՀ ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածության շուրջ։

– Պարոն Բադասյան, ինչո՞ւ եք որոշել ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Ձեր թեկնածությունը չառաջադրել։

– Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ինձ չհաջողվեց ընդդիմությանը միացնել ու միասնական մասնակցել ընտրություններին։ Ընդդիմության կենտրոնում ես էի խորհրդարանում ու, առհասարակ, քաղաքական դաշտում ընդդիմության կենտրոններից մեկը ես էի, իսկ ինձ համար ընդունելի տարբերակ էր, որ ընտրություններին ընդդիմությունը գնար միասնական տարբերակով։ Եթե միասնական ճակատ չկա, ուրեմն չկա ընդդիմություն, արդեն դառնում է անձնական հարցերի լուծում, կստացվի, որ իրենց աչքը այդ աշխատավարձի վրա է եւ ոչ թե օրենսդրական գործունեություն իրականացնելու։ Եթե գործունեության վրա լիներ, անշուշտ կմիավորվեին։

– Այսինքն՝ Դուք առաջարկել եք, որ ընդդիմադիր պատգամավորները միավորվեն ու իրենց թեկնածությունն առաջադրեն, բայց նրանք չե՞ն համաձայնել։

– Այո՛, ես շատ ջանք եմ թափել, երկու կողմի վրա էլ մեծ ջանք ու եռանդ եմ թափել, ամեն ինչ իմ կողմից արել եմ, բայց, ցավոք սրտի, տարանջատված է, ու ընդդիմադիր միասնական դաշտ չկա։ Չնայած մենք մի թիմից ենք եղել։ Ստացվում է, որ ընդդիմադիր դաշտը հատվածների է բաժանվել, ու առանձին են առաջադրվելու թեկնածուները։

– ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը եւս ընդդիմադիր է, ինչո՞ւ նրա հետ չեք համագործակցել, նա ե՞ւս հրաժարվել է Ձեզ հետ համագործակցելուց։

– Ինքը 2012 թվականին նախագահական ընտրություններում կոշտ ընդդիմություն էր, բայց դրանից հետո… խորհրդարանում ինքը միշտ դեմ էր քվեարկում Կառավարության բերած հիմնական փաստաթղթերին, բյուջեին եւ այլն, բայց ինքը հիմա որպես ոչ իշխանական ուժ է հանդես գալիս։ Ես ինձ այժմ խորհրդարանում չեմ տեսնում, որովհետեւ հիմա, ենթադրենք, ես գնացի մեկ-երկու հոգու հետ ու ինչ-որ միավորով, հետո՞, ի՞նչ պետք է ստացվի:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031