Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին զենք վաճառելու  Ռուսաստանի քայլը մանրուք է». Վահան Շիրխանյան. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 20,2015 11:55
Vahan harutyunyan

Օրերս Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից՝ Ադրբեջանին զենք վաճառելու շարունակական պրոցեսին։

Ադրբեջանի  սպառազինության եւ այս կոնտեքստում հայ-ռուսական հարաբերությունների շուրջ «ՉԻ»-ն զրուցեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ։

– ՌԴ կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի հարցում Սերժ Սարգսյանի հռետորաբանությունը, կարծես, ավելի կտրուկ է դարձել։ Նախկինում նա, ըստ էության, միայն արձանագրել էր փաստը, իսկ հիմա սպառնում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ Ինչո՞ւ է Ս. Սարգսյանը փոխել մարտավարությունն այս հարցում։

– Սերժ Սարգսյանը չի սպառնում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմամբ։ «Վատ ազդեցություն» թողնելու մասին Սերժ Սարգսյանի դիտարկումն այլ կերպ պետք է հասկանալ։ Որպես երկրի նախագահ, որպես պետության գերագույն հրամանատար նա մտահոգված է զինվորի կյանքի անվտանգությամբ, բարոյահոգեբանական վիճակով։ Բայց միեւնույն ժամանակ մենք պետք է նկատի ունենանք, որ զենքի վաճառքի ծավալով Ռուսաստանն աշխարհում երկրորդ երկիրն է։ Վերջին ժամանակներում Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների առկայության պարագայում զենքի վաճառքը ՌԴ բյուջեի համալրման համար առարկայական է դարձել։

Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանի համար սեփական բյուջեն լցնելու տարբերակները սահմանափակ են։ Զենքի վաճառքը առեւտրային բնույթ ունի, ոչ թե օգնության։ Ռուսաստանն Ադրբեջանին օգնելու համար չէ, որ զենք է վաճառում։ Թուրքիան, օրինակ, օգնում է Ադրբեջանին, դրա համար է զինում, Էրդողանը զենքը չի վաճառում, տալիս է։ Իսկ ՌԴ-ն զենքի վաճառքով է զբաղված։ Իսկ ի՞նչ է արել Հայաստանը Ռուսաստանի համար զենքի վաճառքը աշխարհով մեկ տարածելու համար, չէ՞ որ հայությունն ունի այդ հնարավորությունը։ Այդ պարագայում ռուսները նման խնդիր չէին ունենա, եկամուտները կապահովեին, բյուջեն կլցվեր, Հայաստանին էլ ավելի շատ կօգնեին։ Որքան էլ զենք ունենա Ադրբեջանը, սպառազինված լինի, միեւնույն է՝ ռազմական ճանապարհով հաջողության հասնելու շանս չունի, որովհետեւ մեր բանակի պատրաստվածությունը բավարար է համարժեք քայլեր ձեռնարկելու համար։

Զրուցեց Տիգրանուհի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031