«ՉԻ»-ն դեռեւս նախորդ տարվա հուլիսի 10-ի՝ «Միջադեպ ավագանու ՀՀԿ-ական անդամի մասնակցությամբ» հրապարակման մեջ անդրադարձել էր այն փաստին, որ հուլիսի 6-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երրորդմասցի Լյովիկի (Լեւոն Ղազարյան) եւ ավագանու ՀՀԿ-ական անդամ Արման Մադաթյանի միջեւ՝ նշելով, որ վերջինս կապի ու տրանսպորտի նախկին նախարար Էդիկ Մադաթյանի որդին է եւ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսան։
Վերոնշյալ հրապարակման մեջ հղում անելով «ՉԻ» աղբյուրներին, տեղեկացրել էինք, որ հուլիսի 6-ին երկու կողմերի միջեւ տեղի ունեցած «ռազբորկան» վերածվել էր ծեծկռտուքի։ Արման Մադաթյանի մերձավոր շրջապատից, սակայն, հերքել էին ծեծկռտուքի փաստը՝ ասելով, որ գործը կռվի չի հասել։ Փորձեցինք ավագանու անդամ Արման Մադաթյանից ճշտել, թե Նուրարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ինչու՞ է շրջանառվում իր աներոջ՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունը, արդյո՞ք այն կապ ունի հիշյալ միջադեպի հետ։ Ի պատասխան Մադաթյանն ասաց. «Ինձ ինչո՞ւ եք էդ հարցով դիմում, իր անունն ա շրջանառվում, հարցը իրան ուղղեք»:
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում