Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմ, ձեռնպահ չկա. «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2015 11:16

ՀՀ կառավարությունը երեկ  ընդունեց թվով երեք որոշումներ, որոնցով սահմանվեցին Հայաստանի մի շարք համայնքներում տեղական հանրաքվեներ անցկացնելու պայմանները եւ ժամկետները։

Այս տարվա մայիսի 17-ին հայաստանյան 22 համայնքներում տեղի ունենալիք հանրաքվեներով կորոշվի, թե արդյո՞ք այդ գյուղերի ու քաղաքների բնակիչները համաձայն են իրենց համայնքների խոշորացմանը։ Խոշորացում ասելով՝ պետք է հասկանալ հետեւյալը. այժմ առանձին համայնք հանդիսացող Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Խաչարձան եւ Հովք գյուղերը կորցնում են իրենց կարգավիճակը եւ դառնում Դիլիջան քաղաքի թաղամասեր։ Լոռու մարզում գտնվող Մարց, Քարինջ, Լորուտ, Շամար, Աթան եւ Ահնիձոր գյուղերը դառնում են Թումանյան քաղաքի թաղամասեր։ Սյունիքի մարզի Տաթեւ, Շինուհայր, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ եւ Քաշունի գյուղերը միավորվում են մեկ՝ Տաթեւ համայնքի մեջ, որի կենտրոնը դառնում է Շինուհայրը։ Վերը բերված քարտեզներում ներկայացված են նոր ստեղծվելիք համայնքների մոտավոր սահմանները։

Ո՞րն է այս խոշորացման իրական պատճառը եւ նպատակը։ Թերեւս, հենց սա է այն հիմնական հարցը, որի ներքո պետք է դիտարկվի խնդիրը։ Կառավարությունը պաշտոնապես ներկայացնում է նպատակը, բայց ակնարկ անգամ չի անում պատճառների մասին։ Նպատակը, այսպես ասած, օպտիմալացումն է։ Այսինքն՝ եթե երկու գյուղում կա երկու գյուղապետարան՝ աշխատավարձեր ստացող իր աշխատակազմով, ապա ավելի օպտիմալ է այդ գյուղերը միավորել մեկի մեջ եւ ունենալ մեկ գյուղապետարան՝ աշխատավարձ ստացող մեկ աշխատակազմով։ Բայց հարց է ծագում, թե ինչո՞ւ է, օրինակ, Թումանյան քաղաքին միացվում նրանից շուրջ 30 կմ հեռավորության վրա գտնվող Աթան գյուղը, բայց Թումանյանին  կիպ հարեւանությամբ գտնվող Այգեհովիտն ու Քոբերը չեն միացվում։ Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը վերացող, դատարկվող գյուղերի մասին է։ Հենց այսպիսի գյուղերն է կառավարությունը որոշել միավորել մեկ համայնքի ներքո:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031