Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյան. ձայն բարբառոյ յանապատի. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 20,2015 11:14

Թեեւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրին» ես անդրադարձել եմ արդեն երիցս (11.02.2015, 17.02.2015, 01.03.2015), սակայն հարկ եմ համարում եւս մեկ անգամ ահագանգել այդ փաստաթղթի պարունակած վտանգների մասին, որոնք, չեմ կասկածում, մոտ ապագայում լուրջ խնդիրներ են առաջացնելու Հայաստանի համար։ Ահազանգիս հիմքում ընկած է այն իրողության գիտակցման անհրաժեշտությունը, որ հռչակագիրը պետք է դիտարկել ոչ թե որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ արված հավուր պատշաճի մի հայտարարություն, այլ մեր երկրի արտաքին քաղաքականության կենսական նշանակություն ունեցող կարեւորագույն հիմնախնդիրների լուծման, այլ կերպ ասած, Հայաստանի պետական շահերի տեսակետից։

Բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակենսական ու կարեւորագույն խնդիրները երկուսն են, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Ինչու եմ ես այս խնդիրները համարում ամենակենսական ու կարեւորագույն դրանք առանձնացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության մյուս խնդիրներից։ Որովհետեւ հայ– թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունն ու դրա հետեւանքը հանդիսացող շրջափակումների առկայությունը՝

– խոչընդոտում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տնտեսական զարգացմանը.

– խափանում են Հայաստանի  ներգրավվածությունը  տարածաշրջանային տնտեսական ծրագրերում.

– Հայաստանին  զրկում են արտասահմանյան      ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու գրավչությունից.

– պետական առանց այդ էլ ողորմելի բյուջեից  զգալի գումարներ են պահանջում ռազմական ծախսերի համար.

– խթանում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչության արտագաղթը, ինչն արդեն իսկ  վերածվել է ժողովրդագրական աղետի.

– բարդացնում են Հայաստանի     հարաբերությունները աշխարհի համարյա բոլոր, անգամ բարեկամ պետությունների հետ։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրն», արդ, ոչ միայն ամենեւին ուղղված չէ թվարկված գերկենսական խնդիրների լուծմանը, այլեւ անխուսափելիորեն նորանոր խոչընդոտներ է հարուցելու դրանց հաղթահարման ճանապարհին։ Առճակատման ոգով գրված այդ փաստաթուղթը Թուրքիային ստիպելու է ավելի կոշտ դիրք գրավել Հայաստանի նկատմամբ՝ ինչպես հայ-թուրքական հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ դա լավագույն դեպքում նշանակում է ստատուս-քվոյի պահպանում՝ Հայաստանի եւ Ղարաբաղի համար իր բոլոր վերոշարադրյալ բացասական հետեւանքներով՝ տնտեսական անկում, ներդրումների կրճատում, քաղաքական մեկուսացում, արտագաղթի սաստկացում եւ այլն։ Մինչդեռ վատագույն դեպքում՝ «Հռչակագրի» բնագրում տարածքային պահանջների ընդգրկումը Թուրքիային եւ Ադրբեջանին լրացուցիչ հիմք է տալու Ղարաբաղյան խնդրի էությունը վերջնականապես խեղաթյուրելու եւ այն ինքնորոշման իրավունքի իրացման փոխարեն, որպես Հայաստանի ծավալապաշտական նկրտումների արտահայտություն ներկայացնելու համար:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ռուբեն says:

    թուրքիայի ու ադրբեջանի համար առավել ագրեսիվ ու վստահ գործելու հրաշալի ծրագիր է;իսկ ՀՀ-ում խորացնելու է ընկճախտը;Ինչ երաշխիքներ ունի ԼՏՊ-ն,որ իր տրամաբանությամբ գործեյու պարագայում,իմա՛ թուրքերին լսելու պարագայում մենք շահեկան դիրք կունենանք…::՚՚,,Պայքար մինչեվ վերջին հայը«« պանթուրքական այս ծրագիրը օսմանների ժառանգները կիրառելու են բոլոր դեպքերում,դեկորացիաներն են փոխվելու;

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031