Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ԲՀԿ-ականները չասացին`«Մենք բոլորս Ծառուկյան ենք»

Մարտ 20,2015 11:09

Այսօր թերթերից մեկին տված հարցազրույցում Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հայտարարել է, որ ճիշտ կլիներ ԲՀԿ վերջին համագումարի ժամանակ բոլորը Ծառուկյանի հետ միասին լքեին կուսակցությունը, իսկ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները վայր դնեին իրենց պատգամավորական մանդատները, հայտարարելով՝ «Մենք բոլորս Ծառուկյան ենք»։

Այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն ասաց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մեկ հոգանոց կուսակցություն չէ՝ այլ բազմահազարանոց: Կուսակցության բանալին էլ մեզանից որեւէ մեկի գրպանում չէ, եւ ոչ էլ կուսակցությունը օբյեկտ է, որ որոշում կայացնես ու դուռը փակես։ Մենք պատասխանատվություն ունենք մեզ ընտրած հարյուր հազարավոր քաղաքացիների առաջ, ովքեր այսօր էլ վստահությամբ կանգնած են մեր կողքին։ Ուստի, պետք չէ Պապից ավելի կաթոլիկ լինել ու ռեալ քաղաքականության հետ որեւէ աղերս չունեցող հայտարարություններ անել»։

Նա հավելեց նաեւ, որ Գագիկ Ծառուկյանն ինքն է իր որոշումը կայացրել եւ խորհուրդ տվեց բոլորին` ինչպես իրենք են հարգանքով վերաբերվել այդ որոշմանը, իրենք եւս հարգեն մարդու կայացրած անձնական որոշումը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031