Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության մեջ մեղադրվող գերեզմանափորի գործն ավարտվեց

Մարտ 20,2015 11:04

Երեկ ավարտվեց Եղվարդի դատարանում քննվող Պետրոս Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մեղադրող Արթուր Սարգսյանը միջնորդել է տասներկու տարվա ազատազրկում: Իսկ ամբաստանյալի պաշտպան Աշոտ Ավետիսյանը արդարացում է պահանջում:

Քրեական գործ էր հարուցվել նաեւ Ռաֆիկ Հակոբյանի նկատմամբ, սակայն նրա մահվան պատճառով դատական քննության փուլում նրա մասով գործի վարույթը կարճվել էր: Ինչպես  տեղեկացրել ենք, գերեզմանափոր Պետրոս Գրիգորյանը 2013թ. հուլիսի  9-ին, երեկոյան ութի սահմաններում, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը, նույն գյուղի բնակիչ , հանգուցյալ Իշխան Նիկողոսյանի գերեզմանը փորելու ժամանակ, վիճել է իրենց մոտեցած Սիմոն Բաբայանի հետ:
Ըստ գործի նյութերի՝ նա քլունգով, ոտքերով հարվածել էր հարբած համագյուղացուն, հարվածել գլխին: Մահացածին Ռաֆիկ Հակոբյանի հետ տեղափոխել էին Արզնի-Շամիրամ ջրանացքի մոտ, որտեղ էլ նետել էին Սիմոնի դին:
Միակ ցուցմունքը , որը տվել էր գերեզմանափորի դեմ, դա հանգուցյալ Ռաֆիկ Հակոբյանն էր, որը միակ եւ վերջին դատական նիստի ժամանակ չուզեց, որպեսզի իրեն լուսանկարեմ, իսկ հրապարակված ցուցմունքով էլ ասում էր, որ չի կարող իր խղճի վրա թողնել այն, ինչ տեսել է:
Դատավոր Յուրի Բաղդասարյանը  հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի գալիք երկուշաբթի:
Ի դեպ, դատարան է ներկայացվել փաստաթուղթ այն մասին, որ գերեզմանափոր Պետրոս Գրիգորյանը ութ եւ ավելի տարիներ պաշտպանել է մեր  սահմանները:
Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031