Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդը Ցեղասպանության 100-րդ տարելիցին կփորձի մի վատ արարք կատարել». Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»

Մարտ 20,2015 11:09

Երեկ հերթական խոշոր միջադեպն է գրանցվել Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում. ադրբեջանական հատուկ ջոկատի հարձակման հետեւանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, չորսը վիրավորվել:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը երեկ ժամը 22-ի սահմաններում մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրավիճակը սահմանին այդ պահին համեմատաբար կայուն է:

– Պարոն Բաբայան, ի՞նչ է կատարվում սահմանին այս պահին։

– Ներկա դրությամբ համեմատաբար կայուն է, վերահսկելի է, եւ առանձնապես բան չկա այս պահի դրությամբ, թեպետ հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակում Արցախի պաշտպանության բանակի դիրքերի վրա։ Այսինքն՝ ինչպես միշտ։ Իհարկե, ավելի լարված է եղել այս վերջին 3 օրվա ընթացքում, եւ լարվածությունն իր գագաթնակետին է հասել այսօր, երբ հակառակորդը փորձ է կատարել բավական մեծ դիվերսիոն խմբով ներթափանցել Արցախի տարածք։ Բախվելով մեր ուժերին, տալով բազմաթիվ կորուստներ, տասնյակ կորուստներ՝ հետ է շպրտվել։ Ուղղակի, դժբախտաբար, մենք էլ ունեցանք զոհեր, սգում է ողջ Արցախը, ողջ հայությունը։ Մենք ընդհանրապես նրանց համարում ենք մեր հրեշտակ-պահապանները։ Ցանկացած այդպիսի կորուստ անդառնալի է:

– Իսկ ի՞նչ զինատեսակներից են կրակում։

– Ականանետներով են կրակել վերջերս, մնացած բոլոր զինատեսակներով։ Այս պահին կրակում են հիմնականում ավտոմատներով։ Ներկա պահին, որքան գիտեմ, այլ զենք չեն օգտագործում, բայց արդեն, ինչպես ասացի, օգտագործում են նաև ականանետներ։ Սա երևի անցյալ տարվա ամառվանից են օգտագործում։ Իհարկե, այդպես էլ շարունակելու է հակառակորդը, սա իր պահելաձեւն է, մոլագար են, հիվանդ են, ֆաշիստ են և իրենց այս ակտիվությունը և այդ պահելաոճը հատկապես ակտիվանում է տոնական ժամանակահատվածում կամ ինչ-որ հիշարժան օրերի։ Հիմա իրենց մոտ Նովրուզ Բայրամ է, իրենք նույնիսկ խորհրդային տարիներին էին այդ Բայրամի ժամանակ փորձում մի հայի վնաս տալ, մի երեխայի սպանել։ Բացի դրանից, Ցեղասպանության 100-րդ տարելիցին կփորձեն մի վատ արարք կատարել։ Սա իրենց պահելաոճն է, և մենք պիտի շարունակենք պաշտպանել մեր անկախությունը, պատիվը, արժանապատվությունը։ Ճիշտ է, կորուստներ կան, դժբախտաբար, բայց այլ կերպ հնարավոր չէ պահպանել անկախությունը, ազատությունը։

– Իսկ այս պահին որ իրենք կրակում են, մենք պատասխանո՞ւմ ենք։

– Բնական է, որ պատասխանում ենք եւ իրենք դադարում են, հենց ստանում են համարժեք պատասխան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031