Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունում մեկնարկել է «Արյուն՝ ի հիշատակ» նախագիծը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

Մարտ 20,2015 10:48

ՀՀ արդարադատության նախարարությունը, տեղեկանալով Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի մասին, որոշել է անմասն չմնալ և մասնակցել կամավոր արյունատվությանը:

Ռ. Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մասնագետներն այսօր Արդարադատության նախարարության աշխատակիցներին են ներկայացրել «Արյուն՝ ի հիշատակ» նախագծի շրջանակում իրականացվող դոնորների արյունատվության կարգը և պայմանները:

«2015 թվականի ընթացքում Արյունաբանական կենտրոնում նախատեսվում է իրականացնել արյան հավաքագրում՝ կամավոր անհատույց դոնորներից՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 1.5 մլն անմեղ զոհերի»,- ասել է Կենտրոնի արյունաբան, Արյան դոնորների ռեեստրի ղեկավար Աննա Սևոյանը և տեղեկեցրել, որ յուրաքանչյուր անհատույց դոնոր կարող է գրանցել իր արյունատվությունը www.bloodformemory.am կայքում:

Կենտրոնի բժիշկ, Արյան և նրա բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Անդրանիկ Շամիլյանն, անդրադառնալով արյան դոնորությանը, տեղեկացրել է, որ դոնոր կարելի է դառնալ պահպանելով հետևյալ կանոնները՝ դաջվածքների, ասեղնաբուժության, ատամնաբուժական միջամտությունների հետաձգում՝ մինչև 6 ամիս, հանրապետությունից չպետք է բացակայել 1 ամիս և ավելի ժամկետով,ինչպես նաև արգելվում են ընդունել մի շարք դեղամիջոցներ:

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցներին բժիշկները տեղեկացրել են նաև, որ դոնոր կարող է լինել 18-65 տարեկան յուրաքանչյուր առողջ մարդ, ով կյանքի ընթացքում չի հիվանդացել դեղնախտով, 55կգ և 65կգ ավելի քաշ ունի, վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի ժամկետով չի բացակայել հանրապետությունից: Դոնոր չեն կարող լինել այն մարդիկ, ովքեր տեսողության խանգարումներ ունեն, ինչպես նաև ունեցել են ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, ինֆեկցիոն հիվանդություններ՝ հեպատիտներ, էպիլեպսիա, էնդոկրին համակարգի հիվանդություններ և այլն:

Տեղեկացնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակիցները արյունատվության նպատակով օրերս կայցելեն Ռ.Հ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության

 հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031