Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հատուկ նշանակության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արա Խաչիկի Սարգսյանը Հայաստանի Գլոբալ Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահն է, սեւ գոտի՝ 7-րդ դան:
2015թ. մարտի 14-15-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացած ITF Թաեքվոնդոյի «Հյուսիսային Պալմիրա» անվամբ միջազգային մրցաշարում, որին մասնակցում էին 550 մարզիկներ 6 երկրներից, Արա Սարգսյանը գրավել է առաջին տեղը` ճանաչվելով առաջնության տվյալ քաշային կարգի բացարձակ չեմպիոն:
Սանկտ Պետերբուրգի ITF Թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Օլեգ Կրիվոռուկը հատուկ նամակի միջոցով իր շնորհակալությունն է հայտնել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին՝ Ռուսաստանի Դաշնության ITF Թաեքվոնդոյի ֆեդերացիայի զարգացմանն աջակցելու համար:
«Առավոտ» օրաթերթ
19.03.2015