Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը չգերազանցված տեսակ ու կերպար է»

Մարտ 20,2015 16:00

«Գագիկ Ծառուկյանը չգերազանցված տեսակ ու կերպար է, ընդգծված առաջնորդի կերպար: Միեւնույն ժամանակ դա չի կարող կուսակցության գործունեության ու սկզբունքների առումով ինչ-որ խոչընդոտ հանդիսանալ: Գագիկ Ծառուկյան ուժեղ առաջնորդն այն թիմն է ձեւավորել, այնպիսի կուսակցություն է ստեղծել, որը դեռ պոտենցիալ ունի` պայքարելու, աշխատելու ի նպաստ հայ մարդու, մեր ժողովրդի ու պետականության»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Վահե Էնֆիաջյանը: Հիշեցնենք՝ օրերս ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն էր կարծիք հայտնել` ասելով, թե չկա Գագիկ Ծառուկյան՝ չկա ԲՀԿ:

vahe_enfiajyan3

Մեր հարցին ի պատասխան՝ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո երբեք չի մտածել կուսակցությունը լքելու մասին. «Ես թիմային մարդ եմ, ԲՀԿ-ում էլ ղեկավարում եմ մեծ կառույց` երիտասարդական միությունը: Միությունը կուռ է, եւ մենք միությունով ենք որոշում նման հարցերը, իսկ նման հարց մենք օրակարգում չունենք»: Հետաքրքրվեցինք` երիտասարդական կառույցից շա՞տ մարդ է լքել ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո: Պարզվում է` ոչ:

Հստակեցնող հարցին` ԲՀԿ-ի երիտթեւն իր ողջ քանակությամբ ու պոտենցիալով շարունակո՞ւմ է մնալ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Լավ գիտեք, որ վերակազմավորման գործընթացի, նոր ռազմավարության մշակման փուլում ենք գտնվում: Այս ամենն առաջիկայում ավելի հստակ հանրությանը կներկայացնենք»: Հետաքրքրվեցինք նաեւ` ինքն ի՞նչ մոտեցումներ ունի, արդեն ընդդիմադիր ԲՀԿ-ն արտաքին քաղաքական եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական մոտեցումների կողմնակից պետք է լինի: Հիշեցնենք, որ ՀՀ-ին Եվրասիական միությանն անդամակցության քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի մոտեցումը միանշանակ չէր: Ուշագրավ է, որ ԲՀԿ նորընտիր նախագահը խորհրդարանում ղեկավարում է Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը: Վերջերս ԲՀԿ-ական նախկին նախարար, ԲՀԿ նորընտիր քաղխորհրդի ղեկավար Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանում տեղի ունեցած խնջույքին Նաիրա Զոհրաբյանի հրավերով մասնակցել էր նաեւ Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկին: «Ես բազմիցս եմ ասել իմ անձնական կարծիքը` ՌԴ-ն մեր հիմնական ռազմավարական գործընկերը, ընկերն ու բարեկամն է: Միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, որ մենք եվրոպական ընտանիքի պետությունների հետ չպետք է հարաբերվենք եւ նաեւ այս ուղղությամբ զարգանանք` մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների, ընտրական բարեփոխումների եւ շատ այլ հարցերով»:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    «Ընդգծված առաջնորդը» ամենավճռական պահին չի՛ քցում ժողովրդին՝ հանուն ի՛ր ու իր բիզնեսների ապահովության: Գոնե լռեք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031